Սպորտի ոլորտում ՀԱՕԿ նախագահի ներդրումն անգնահատելի է

744

Խոսել հայրենական սպորտի զարգացման և առաջխաղացման խթանիչների մասին և հատուկ չանդրադառնալ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անգնահատելի ներդրմանը սպորտի ոլորտում, առնվազն անարդար է: Բոլոր ժամանակներում էլ սպորտը նպաստել է պետության ճանաչողության ու ազդեցիկության բարձրացմանը: Այս համատեքստում, վերջին տարիներին Գագիկ Ծառուկյանի յուրահատուկ վերաբերմունքի, անձնական միջոցների ներդրման և նվիրվածության արդյունքում, հայրենական սպորտը նորանոր բարձունքներ է նվաճել:
Այդ նվաճումների հիմնական շարժառիթը Գագիկ Ծառուկյանի որդեգրած մարտավարությունն է սպորտի ոլորտում, փոփոխություններ իրականացնելու ճանապարհին: Եթե նախկինում մարզիկը ուներ խնդիր, մարզվելուց բացի, ապրուստի միջոցի հայթաթման համար մտածել և կողմնակի աշխատանք փնտրել, ապա իշնորհիվ Գագիկ Ծառուկյանի այդ խնդիրը այլևս չկա: ՀԱՕԿ նախագահը, շատ մոտ կանգնած լինելով սպորտին, քաջ գիտակցում է, որ մարզիկը հաջողության հասնելու համար պետք է բացառապես մտածի միայն իր մարզումների մասին, ասվածից ենթադրել կարելի է, որ մարզիկների խնդիրները նաև Գագիկ Ծառուկյանի խնդիրներն են, որի մասին բազմիցս իր խոսքում նշել է ՀԱՕԿ նախագահը: Սա յուրատեսակ մոտիվացնող հանգամանք է, երբ մարզիկը իր թիկունքում զգում է մեկին, ով իր անձնական օրինակով ոգևորում և հարկ եղած ժամանակ մարզիկից առավել մտահոգ և սրտացավ կերպով է մոտենում ցանկացած խնդրի:
Հայրենական սպորտի զարգացման գործոււմ, մեծ դերակատարություն ունի նաև այն, որ վերացել է խնամի, ծանոթ բարեկամ հասկացողություն, Գագիկ Ծառուկյանի ջանքերի և հետևողականության արդյունքում ուժեղագույնն է միայն մասնակցում մրցումների, այլ ոչ թե նա, ով ծանոթ կամ բարեկամ ունի ոլորտում: Սա ևս կարևոր հանգամանք է, ինչը վերահսկել է պետք, եթե կա ցանկություն սպորտում արդարություն սերմանելու համար: Չկա նմանօրինակ մեկը, ով իր պետության, ժողովրդի և հատկապես սպորտի զարգացման նպատակով անձնական միջոցներից նման հսկայական հոսքեր ուղղի այդ ոլորտներին: Բարձր մակարդակի, անգամ եզակի մարդկային արժեհամակարգ է պետք ունենալ, նման հայրենասիրություն դրսևորելու համար: Իզուր չէ, որ Գագիկ Ծառուկյանի հոբելայանկան տարեդարձին նվիրված, «Կենտորն» հեռուստաընկերության կողմից թողարկված ֆիլմաշարը ներառել է նաև «Սպորտ»-ի ոլորտում ՀԱՕԿ նախագահի գործունեությունը, քանի որ սպորտը Գագիկ Ծառուկյանի ապրելակերպի կարևորագույն մասնիկներից մեկն է: Չենք ուզում անգամ պատկերացնել, թե ինչ անցյալ, ներկա և ապագա կունենար սպորտը առանց Գագիկ Ծառուկյանի ներգրավածության ոլորտում, քանզի գրառումը ձեռքբերումների մասին է, այլ ոչ թե ձախողումների և հիասթափությունների:

Հ.Գ. Վերջիվերջո շոշափելի արդյունքերը, որ գրացվել է սպորտի ոլորտում իշնորհիվ Գագիկ Ծառուկյանի, վիճարկման ենթակա չեն: Ինչպե՞ս հերքել այն փաստը, որ ՀԱՕԿ նախագահի ջանքերի արդյունքում է նաև, որ 20 տարվա ընդմիջումից հետո Օլիմպիական ոսկին կրկին Հայաստանում է, ինչպե՞ս չհպարտանալ այն հանգամանքից, որ մոլորակի ամենահեղինակավոր մրցարշարերում պատվո ամենաբարձր հարթակներում հայորդիներ են կանգնում և հնչում է հայոց հիմն ու վեր է խոյանում հայկական եռագույնը: Այն ինչ անում է Գագիկ Ծառուկյանը, դա միայն մարզաշխարհի համար չէ, դա ամբողջ ՀԱՅ ազգի հպարտության և ճանաչողութան համար է նաև:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ