Ամերիկուհին 6 կգ քաշով երեխա է ունեցել

308

ԱՄՆ Լուիզիանա նահանգի բնակչուհի Լաքվինա Հանթեր-Գրովերը 6 կգ քաշով տղա է ունեցել: Այս մասին հայտնում է Mirror-ը:

Հաղորդվում է, որ տղայի հագին արդեն պատռվում է ավելի մեծ տարիքի երեխաների համար նախատեսված հագուստը: Փոքրիկի մայրը նշում է, որ անծանոթները, տեսնելով իր փորիկը, ենթադրել են, որ եռյակ է ունենալու:

Փոքրիկի քաշը ծնվելուց անմիջապես հետո գրեթե կրկնակի ավել է եղել նորածինների մարմնի միջին քաշից, իսկ մեկ ամիս անց տղան արդեն մոտ 7 կգ է կշռում:

Կնոջ խոսքով՝ իր ընկերը չի կարողացել աչքերին հավատալ, երբ նրան ցույց են տվել տղային: Փոքրիկի հագուստներից որոշները նախատեսված են 18-ամսեկան երեխաների համար: Կինը նշում է, որ այլևս չի ուզում երեխա ունենալ:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ