«Իրատես». ՀՀԿ-ն պատգամավոր կդարձնի Հասմիկ Պողոսյանին. դրանով փակվում է դուռը Շուշան Պետրոսյանի առջեւ

486

«Իրատես» թերթը գրում է. «Տարիներ շարունակ Հայաստանի մշակութային ոլորտը ղեկավարած Հասմիկ Պողոսյանը երկար անգործ չմնաց. ՀՀԿ-ն որոշել է այս անգամ նրա մշակութային «ջիղը» փոխարինել քաղաքականով։ Մինչ ՀՀԿ-ի կանայք ջանք չեն խնայում միմյանց քննադատելու եւ իրենց «առավելությունները» ՀՀԿ վերնախավին ի ցույց դնելու հարցում, իշխող կուսակցության «գեներատորները» նոր թեկնածուներ են «պեղում»։

Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն որոշել է խորհրդարան բերել մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին։ Իբր գործող կին պատգամավորների «դարդը» քիչ էր, մի գլխացավանք էլ ավելացավ. հիմա էլ պետք է իրենց «համադրեն-հակադրեն» մշակույթի երկարամյա նախարարի հետ։ Հասմիկ Պողոսյանի խորհրդարան մուտքով արգելափակվելու է նաեւ մշակույթի մեկ այլ ներկայացուցչի` Շուշան Պետրոսյանի ցուցակում լինելու հավանականությունը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ