ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

439

ԽՈՅԵՐ

Ժամանակն է հիշել ձեր դպրոցական կամ համալսարանական ընկերներին։ Դուք այնքան վաղուց չեք հանդիպել նրանց, որ արդեն կարոտել եք բոլորին։ Սակայն հանդիպման ընթացքում կարող են ծնվել նաեւ այլ զգացողություններ, որոնք կարող են նոր սիրո կրակ վառել ձեր հոգում։

ՑԼԵՐ

Հունվարի 17-ին հավանական է հանդիպեք մեկին, որը կարեւոր տեղ ու դեր կունենա ձեր անձնական կյանքում։ Հնարավոր է, որ նա չդառնա ձեր կյանքի երկրորդ կեսը, սակայն միգուցե հենց նրա միջոցով գտեք ձեր միակին։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Դուք զարմանալի անձնավորություն եք։ Ձեզ հաջողվում է վստահություն եւ հեղինակություն ձեռք բերել մյուսների մոտ։ Հենց այդ հատկանիշն էլ այսօր կօգնի գրավել ձեր սիրելիի սիրտը։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Հունվարի 17-ին ձեր սիրելի էակին կթվա, որ նա ամեն ինչ գիտի ձեր մասին եւ հասկանում է թե ինչ է ձեզ անհրաժեշտ։ Փորձեք շատ բարձր չծիծաղել նրա եզրակացությունների ու միամտության վրա։ Միգուցե իրոք նրան հաջողվել է ճանաչել ձեզ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր շատ տխուր եւ միայնակ եք ձեզ զգալու, քանզի սիրելի անձնավորությունը չի փայլի իր վճռականությամբ եւ շփվելու ցանկությամբ։ Նշանակում է, որ ամբողջ պատասխանատվությունը ձեր ուսերին է մնում։

ԿՈՒՅՍԵՐ

Հունվարի 17-ին ձեր սիրելին շատ կցանկանա գրկել, գուրգուրել եւ բաց չթողնել ձեզ։ Սակայն դա այնքան էլ հեշտ չի լինի, քանզի նրա հպարտությունը կամ ամաչկոտությունը թույլ չի տա։ Սակայն միգուցե պետք է ավելի համարձակ լինել։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր կհասկանաք, որ ձեր երկրորդ կեսի տեղն ու դերը զբաղեցնելու համար գլխավոր թեկնածուն այնքան էլ չի համապատասխանում այդ մեծ պատվին։ Հետեւբար, չարժի շարւոնակել այդ հարաբերությունները, եթե կարծում եք, որ դրանք ոչ մի իմաստ չունեն։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր սիրելիի զգացմունքները ստուգելու կարիք չի լինի։ Կարող եք վիրավորել նրան։ Իսկ եթե այնուամենայնիվ այդպես էլ ստացվի, ուրեմն ստիպված եք լինելու ինքներդ ապացուցել, թե որքան եք նրան սիրում։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Կողմնորոշվելու ժամանակն է։ Ինչպես եք անվանում ձեր հարաբերությունները՝ ընկերությու՞ն, սե՞ր, իսկ միգուցե պարզապես ծանոթներ եք։ Փորձեք հասկանալ ձեր կարգավիճակը եւ գործեք դրան համապատասխան՝ չմոռանալով նաեւ այդ որոշման պատասխանատվության համար։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Հունվարի 14-ին կբացահայտեք, որ ձեր սիրելի էակը այնքան էլ յուրօրինակ եւ օրիգինալ չէ, ինչպես ձեզ թվում էր նախկինում։ Կպարզվի, որ այդ ամենն արդեն ինչ-որ մեկը մտածել ու արել է։ Սակայն միեւնույն է, դրանից դուք չեք հիասթափվի։

ՋՐՀՈՍՆԵՐ

Հունվարի 16-ին կհասկանաք, որ առջեւում ձեզ սպասվում է մեծ ապագա՝ ուրախ եւ հետաքրքիր։ Ձեր եւ սիրելիի հարաբերությունների երջանիկ փուլը նոր է սկսվում, եւ հենց այսօրվանից դուք կհասկանաք, որ կյանքը հիասքանչ է։

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելի էակի ոչ բոլոր նախաձեռնությունները հետաքրքիր եւ օգտակար կլինեն ձեզ համար։ Փորձեք անել հնարավոր ամեն ինչ նրան չվշտացնելու եւ չհիասթափեցնելու համար։ Ավելի լավ է խոսեք ապագա ծրագրերի մասին։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ