Արցախում մահացած զինծառայողը բազմազավակ ընտանիքից էր, հայրն ազատամարտիկ է

500

Արցախում դեռեւս չպարզված հանգամանքներում հունվարի 16-ին մահացած պայմանագրային զինծառայող Արայիկ Սարգսյանը ծառայության էր անցել 1.5 տարի առաջ:

NEWS.am-ի տեղեկություններով, Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղի բնակիչ Արայիկ Սարգսյանը տան ավագ զավակն էր, իրենից փոքր երեք եղբայր եւ քույր ունի: Սարգսյանների ընտանիքը սոցիալապես անապահով է, Արայիկի հայրն Արցախյան ազատամարտի մասնակից է, հաշմանդամ, իսկ մայրն աշխատում է դպրոցում որպես հավաքարար:

Թե ինչ պայմաններում է Արայիկը զոհվել, հայտնի չէ: Ըստ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության՝ 2017թ. Հունվարի 17-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Հադրութի շրջանի բնակիչ Արայիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1995թ.):

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ