Գագիկ Ծառուկյանի վերադարձը կարող եք համարել ծանր հարված որոշ մարդկանց գլխին. Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

528

Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն վերադարձավ ուղղակի ժողովրդի կամքով: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

– Պարո՛ն Եղիազարյան, այսօր Գագիկ Ծառուկյանը հայտարարել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին: Ի՞նչ եք կարծում, նրա այս հայտարարությունն արդյոք սառը ցնցուղ էր շատերի համար:

– Այո, այն կարող եք անվանել սառը ցնցուղ, կարող եք համարել ծանր հարված որոշ մարդկանց գլխին, կարող եք համարել, որ ստորությունը ՀՀ-ում ի վերջո երկար չի տևում: Այն լուտանքը, սրիկայությունը, այն չափագրված հարձակումները, որոնք կատարվեցին քաղաքական գործչի հանդեպ, կատարվեց ԱԺ-ում երկրորդ ուժի լիդերի հանդեպ: Եվ սա պետք է լիներ, քանի որ նա վերադարձավ քաղաքականություն ուղղակի ժողովրդի կամքով:

– Այս օրերին ակտիվորեն քննարկվում է Վարդան Օսկանյան-Սեյրան Օհանյան համագործակցության հարցը, և նշվում է, որ պետք է համախմբում լինի Սեյրան Օհանյանի շուրջ: Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո այս առումով փոփոխություններ սպասո՞ւմ եք:

– Երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, ես նրա բարեկամը չեմ եղել: Ես եղել եմ Սեյրան Օհանյանի առաջին քննադատներից մեկը:  Բայց թույլ տվեք ասել, որ այսօր ես Սեյրան Օհանյանի բարեկամն եմ, ընդդիմախոսը չեմ: Եթե մարդ իր մեջ ուժ գտավ և հրաժարվեց այս ամենից, հետևաբար ես նրա կողմնակիցն եմ: Ես չեմ կարծում, որ մենք պետք է ապագա խորհրդարանը բաժանենք այս երկու ուժերի միջև:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/639165/

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ