Պարույր Հայրիկյանը կորցրել է իրականության զգացումը

529

Գագիկ Ծառուկյանը ոչ միայն որոշակիացրեց քաղաքական դաշտը, հանգուցալուծեց իր մասնակցության վերաբերյալ նախընտրական շրջանի գլխավոր ինտրիգը, այլ նաև կենդանություն հաղորդեց բազմաթիվ քաղաքական դիակների:
Նրանցից մեկն էլ կենդանության նշաններ ցույց տվող Պարույր Հայրիկյանն է: Նա այսօր, խոսելով Ծառուկյանի վերադարձի մասին, ասել է. «թող Ծառուկյանը գա և միանա ինձ»:
Այս հայտարարությունը, իհարկե, առաջին հերթին պետք է ծիծաղ առաջացնի բոլորի մոտ, քանի որ Հայրիկյանը այսօր ընդամենը մարդ-կուսակցության նախագահ է և իրենից բացի որևէ այլ համախոհ չունի:
Բայց եթե փորձենք լուրջ վերաբերվել այս հայտարարությանը, ապա պետք է նշենք, որ Հայրիկյանը այսօր չունի ոչ մի քաղաքական ռեսուրս, ընտրազանգված, քաղաքական լուրջ հենարան: Ընտրությունների ժամանակ անգամ մինիմալ ձայներ հավաքելու նրա շանսերը զրոյական են: Այսքանից հետո կոչ անել այլ ծանրակշիռ քաղաքական գործիչների՝ գալ և միանալ իրեն, առնվազն լուրջ չէ, եթե ոչ զավեշտալի:
Պարույր Հայրիկյանը իսկապես կորցրել է իրականության զգացումը, նրա դեպքում ճիշտ ժամանակն է վերջնականապես հրաժեշտ տալ քաղաքականությանը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ