Ինչպես է Սերժ Սարգսյանը հայտնվել Դեդ Հասանի հետ նույն խնջույքին (տեսանյութ)

369

Հունվարի 14-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է 1993 թվականին  ՀՀ Պաշտպանության այդ ժամանակվա նախարար Սերժ Սարգսյանը քրեական հեղինակություն Դեդ Հասանի հետ մասնակցում խնջույքի:

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչության անդամ, Ազգային անվտանգության  նախկին փոխնախարար Հովհաննես Ղազարյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Միգուցե, իրեն հրավիրել են, ինքը չի էլ իմացել, թե ովքեր են այնտեղ եղել: Ես չեմ կարող ասել: Ես չգիտեմ` ով է իրեն հրավիրել»:

Հարցին՝ Սերժ Սարգսյանի` նման մարդկանց հետ շփվելուն ինչպե՞ս էին մարդիկ վերաբերվում. «Իմ աշխատած ժամանակ նքը նման մարդկանց հետ չի շփվել»:

Ստորև ներկայացնում ենք համացանցում հայտնված տեսանյութը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ