«Ժողովուրդ». Գեներալ Մանվելն ապահովում է Սեյրան Օհանյանի անվտանգությունը

743

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վահագնի» թաղամասի անվտանգությունն ապահովում է «Երկրապահ Սեքյուրիթի» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է՝ Արման Գրիգորյանը: Հետաքրքիրն այն է, որ նույն «Վահագնի» թաղամասում է բնակվում նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ու ստացվում է, որ Գեներալ Մանվելն ապահովում է նաեւ Սեյրան Օհանյանի անվտանգությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Վահագնի» թաղամասի «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ից հետաքրքրվել՝ արդյոք այդ պահնորդական ընկերությունն է իրականացնում թաղամասի անվտանգությունը: Սակայն խուսափեցին մեր հարցերին պատասխանելուց: Իսկ ճշտող հարցը` արդյո՞ք «Երկրապահ Սեքյուրիթի»-ն է անվտանգությունն ապահովող ընկերությունը, «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ից ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին: Ստացվում է, որ գեներալ Մանվելը պաշտպանում է Սեյրան Օհանյանի անվտանգությունը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ