3 օր ձյուն կտեղա, Երևանում մառախուղ կլինի միայն առավոտյան ժամերին

586

Երևանի բնակիչներն այսօր ականատես եղան, որ օրեր առաջ քաղաքի բարձրադիր գոտիների (Նոր Նորք, Ավան, Ջրվեժ …) վրա տարածված մառախուղն այլևս չկա, փոխարենը մառախուղով են պատվել Երևանի ցածրադիր հատվածները և Արարատյան դաշտը:

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ ԳագիկՍուրենյանն այս երևույթը հետևյալ կերպ բացատրեց.

«Երևանի ցածրադիր հատվածներն ու Արարատյան դաշտն այսօր առավոտյան իր մեջ ընդգրկած մառախուղը (նկարում) կապ չունի այն մառախուղի հետ, որ կար օրեր առաջ: Այն թաղանթը, որ իր մեջ ընդգրկում էր ամբողջ Արարատյան դաշտը և Երևանը, դա քայքայվել է հունվարի 19-ին Թուրքիայի տարածքից Հայաստան ներթափանցած տեղումնաբեր ցիկլոնների հետ: Այն, ինչ այսօր առավոտյան տեսանք, դա կոչվում է ռադիացիոն մառախուղ. սա լուսադեմին առաջանում է միայն շատ փոսային, ցածրադիր, գոգավոր հատվածներում, բայց ցերեկը դա էլ է վերանում: Այսինքն՝ կեսօրից հետո արև կտեսնեն նաև Երևանի ու Արարատյան դաշտի ցածրադիր հատվածի բնակիչները: Մառախուղը նորից կհայտնվի վաղը լուսադեմին: Իսկ թե որքան ժամանակ դա կշարունակվի՝ դեռ դժվար է ասել»:

Օդերևութաբանն այսօր տեղեկացրել էր, որ հունվարի 25-ի երեկոյան ժամերից մինչև հունվարի 28-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում: Այս ցիկլոնի ազդեցությամբ պայմանավորված հունվարի 25-ի երեկոյան ժամերից սկսած 3 օր Հայաստանում ձյան տեսքով տեղումներ կդիտվեն: Սուրենյանն ասաց, որ դեռ դժվար է խոսել դրանց ինտենսիվության մասին, սակայն կարող է ասել, որ լեռնային մարզերում և լեռնանցքներում նաև բուք կլինի:

Տեղումներին զուգահեռ Հայաստանում սպասվում է նաև ջերմաստիճանի բարձրացում. հունվարի 26-ին ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով: Օրինակ, եթե Երևանում հունվարի 24-25-ին օդի ջերմաստիճանը գիշերը կանխատեսվում է -14…-16, ցերեկը -5…-7, հունվարի 26-28-ին գիշերը սպասվում է -5…-7, ցերեկը՝ -1….-3 աստիճան ցուրտ:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ