Ահազանգ է ստացվել, որ Երևանյան լիճ երեխաներ են ընկել

931

Ահազանգ է ստացվել ԱԻՆ փրկարարական ծառայություն, որ այսօր՝ հունվարի 24-ին, Երևանյան լիճ երեխաներ են ընկել։ NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնեց, որ երեխաները խաղացել են սառած լճի մակերեսին, սակայն սառույցը ամուր է եղել և չի կոտրվել։

ԱԻՆ ահազանգել են լճի հարևանությամբ բնակվող մարդիկ, որոնք նկատել են երեխաներին լճի վրա։

«Սառույցի հաստությունը լճի անկյուններում ամուր է, սակայն, եթե նրանք մի փոքր կենտրոն գնային, հնարավոր է, որ ընկնեին։ Կենտրոնում սառույցը բարակում է»,-ասաց ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ Յւորիկ Եղիազարյանը։

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ