Երեւանում 33-ամյա կին վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդին, ապա բախվել պատին. կան վիրավորները (ֆոտո)

968

Երեւանում հունվարի 23-ին, ժամը 23:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում, թիվ 42 հասցեի դիմաց Nissan մակնիշի 81 SZ 081 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 33-ամյա Գոհար Մ.) վրաերթի է ենթարկել 23-ամյա Աշոտ Ա.-ին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթից հետո մեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել պատին։

Պատահարի հետեւանքով Nissan-ի վարորդը եւ ուղեւոր 26-ամյա Սեդա Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ վրաերթի ենթարկված Աշոտ Ա.-ն՝ Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ