ԿԳ նախարարը կոչ է անում որևէ դեպքում գումար չտալ ուսուցչի աշխատանքի անցնելու համար

558

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կոչ է անում որևէ մասնագետի որևէ դեպքում գումար չտալ աշխատանքի տեղավորելու համար: Ազատության «Ֆեյսբուքյան ասուլիսին» ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ է արվում, որ ուսուցչի աշխատանքին անցնելու համար անօրինական պահանջվող 1000-ից 3000 դոլար գումարը բացառելու համար, ինչը օգտատերը որակել էր հայտնի փաստ, նախարարը պատասխանեց, որ լավ կլինի, որ նա անուն տա:

Նա նշեց, որ եթե օգտատերը կոնկրետ անուն չի ուզում տալ, գոնե հաստատության անուն է պետք նշել, որ համալիր ստուգում անցկացնեն:

«Բայց հատկապես հիմա շատ հստակ է դրված խնդիրը՝ թափուր տեղերի դեպքում անմիջապես մրցույթ է հայտարարվում, եթե լավ են տիրապետում, հաստատ կանցնեն աշխատանքի»,-ասաց նախարարը:

Դիտարկմանը, թե հատկապես մարզերում է տարածված խնդիրը, երբ ասում են, որ մարզպետները դպրոցները դարձրել են առանձին բիզնես կենտրոններ՝ լրացուցիչ գումարներով են ընդունում ուսուցիչներին, նախարար Մկրտչյանը նշեց, որ եթե նման դեպքերում ահազանգ լինում է, համալիր ստուգման կամ նախարարությունն է մտնում, կամ դիմում են մարզպետարանին:

Մինչդեռ նախարարը նշեց, թե այստեղ ուրիշ խնդիր կա և օրինակ բերեց, որ Լոռու մարզում մոտ 200 թափուր տեղ կա:

«Խնդիրը կենտրոնացված է Երևանում, և այստեղ կոռուպցիոն ռիսկ կա: Դրա համար նախաձեռնել ենք հնարավորինս թափանցիկ դարձնել ուսուցչի աշխատանքը»,-ասաց նա և նշեց, որ նախատեսում են, որ գրավոր թեստի փոխարեն ուսուցիչները բանավոր կհանձնեն թեսթը, որպեսզի հուշումներից նախ խուսափեն և հետո հարցազրույցն անցկացվի բանավոր՝ նաև մամուլի ներկայացուցիչների ներկայությամբ:

«Պետք է նմանատիպ գործընթացները հնարավորինս պարզեցնել և չթողնել մեկ մարդու կամքի վրա»,-ասաց նա:
 

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ