«ՀԺ». Կարեն Կարապետյանը կոտրեց տաբուն. նրա այցը Մոսկվա պատմական է

563

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ պաշտոնական այցով ՌԴ մայրաքաղաք մեկնած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին օդանավակայանում դիմավորել են պատվո պահակախմբով: Սա, իհարկե, արարողակարգային պահանջ է` Կարեն Կարապետյանը Մոսկվա է մեկնել պաշտոնական, եւ ոչ թե աշխատանքային այցով: Սակայն ուշագրավն այն է, որ ՀՀ որեւէ վարչապետ պաշտոնական այցով ՌԴ չի մեկնել արդեն մոտ 10 տարի:

Վերջին անգամ ՀՀ վարչապետի պաշտոնում Մոսկվա մեկնած անձը եղել է Սերժ Սարգսյանը` 2007 թվականի սեպտեմբերի 25-ին: Իսկ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը, ՀՀ որեւէ վարչապետ պաշտոնական այցով Մոսկվա չի մեկնել: Ու դա կարծես տաբու էր:  Այդ պատվին չարժանացավ ոչ Տիգրան Սարգսյանը, որն անձնական շատ ջերմ հարաբերություններ ուներ թե Պուտինի, եւ թե Մեդվեդեւի հետ, եւ ոչ էլ Հովիկ Աբրահամյանը: Կարեն Կարապետյանը փաստորեն կոտրեց այդ տաբուն:

Քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում եւ սա էլ, իհարկե, պատահականություն չէ: Իր ենթակայությամբ որեւէ վարչապետի պաշտոնական այցով Մոսկվա «չուղարկելով»՝ Սերժ Սարգսյանը արձանագրում էր, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ինքն է միայնակ «որոշողը»:

Կարեն Կարապետյանի պաշտոնական այցով իրավիճակը փոխվում է: Ռուսական կողմը արձանագրում է, որ Հայաստանի հետ հարաբերություններում առաջնային դերը այլեւս վերապահվում է Կարեն Կարապետյանին: Այս տեսանկյունից ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Մոսկվա պետք է գնահատել որպես պատմական»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ