Վերադարձ, որն ալեկոծեց քաղաքական դաշտը

707

Քաղաքական դաշտը կարծես գնալով ավելի է կայունանում, երբ իրենցից լուրջ կշիռ ներկայացնող քաղաքական ուժերը, իրենց տեսլականների, ապագայում անելիքների և դաշտում գործող մյուս քաղաքական ուժերի մասին իրենց կարծիքն են հայտնում և գնահատականներ տալիս: Նմանատիպ լուրջ իրադարձություններից էր Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը առ այն, որ նա որոշում է կայացրել վերադառնալ քաղաքականություն, և երեկ տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստը, որտեղ կուսակցության նախագահը հայտարարություն արեց ընտրություններին ընդառաջ իրենց անելիքների մասին և որակումներ տվեց առհասարակ դաշտում տիրող մթնոլորտին՝  որպես գործող իշխանություն ներկայացնող կուսակցություն:
Հայտարարության ամենաուշագրավ մասը վերաբերում էր Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձին, երբ Սերժ Սարգսյանը, ի լուր բոլորի, հայտարարեց և վերջակետ դրեց բոլոր այն սին խոսակցություններին, թե ինքն անձամբ չի ողջունել Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, իսկ սա փաստացի ապացույցն է այն պնդման, որ քաղաքականություն վերադառնալու որոշումը Գագիկ Ծառուկյանը միանձնյա է կատարել: Սա խոսում է նաև այն մասին, որ այն մարդիկ, ովքեր պահը բաց չէին թողնում ասելու, թե Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ-ի «պրոյեկտն» է, այլևս կպապանձվեն, քանզի այդ ունայն պնդումները ի չիք դարձան Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո:
Այս ամենից հետո, էլ ավելի արտահայտիչ դարձավ այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանը վերադարձել է քաղաքականություն ո՛չ անձնական շահի, ո՛չ սեփական ամբիցիաները բավարարելու, ո՛չ էլ իշխանության համար, Գագիկ Ծառուկյանը վերադարձել է երկրում դրական տեղաշարժեր իրականացնելու և ժողովրդի խնդիրներին լուծումներ գտնելու համար: Սա սկզբունքային գործելաոճ է դարձել Ծառուկյանի համար, որը հատուկ է միայն իսկական հայրենասերին՝ չունենալով ո՛չ մի ակնկալիք, իր ներուժն ու ռեսուրսները ուղղում է ծառայեցնելու ի շահ պետության և հասարակության, սա է հիմնական պատճառը, որ Ծառուկյան դաշինքի հեղինակությունը օրեցօր ավելի է բարձրանում, նրա շուրջ կոնսենսուս ձևավորելու համար մի շարք քաղաքական ուժե,ր մի կողմն դնելով անցյալում իրենց կողմից որդեգրած քաղաքական կուրսը, միանում են Ծառուկյան դաշինքին՝ որդեգրելով բոլորովին նոր մարտավարություն, որը ուղղված է լինելու երկրի բարեկեցիկության ապհովմանը: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ երկիրը գտնվում է կիսապատերազմական իրավիճակում, ՀՀԿ նիստում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ակնկալում է արդար և մրցակցային պայքար, որը պետք է լինի առողջ, առանց թշնամանքի դրսևորման, քանզի այս փուլում իրավունք չունենք թուլանալ, պառակտվել, թշնամանալ միմյանց նկատմամբ: Առջևում խորհրդարանական ընտրություններն են, որոնց արդյունքից է կախված լինելու երկրի ապագան: Այս համատեքստում Ծառուկյան դաշինքի որդեգրած քաղաքականությունը արդեն նշմարվում է և միանշանակ կարելի է ասել, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով ամենածանրակշիռ և ամենաժողովրդավար արդեն իսկ քաղաքական գործիչը, լուրջ անելիքներ ունի և նա իր քայլերով արդեն իսկ ապացուցել է, որ պատրաստ է իր ուսերին վերցնել այդ պարտականությունները՝ երկիրը դուրս բերելու համար այս քաոսային իրավիճակից:

 

Արման Գրիգորյան

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ