Բուք, մառախուղ, ձյուն ու մերկասառուց. Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

429

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ Տիգրանաշենի ոլորաններում, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Բաղրամյան եւ Արմավիր քաղաքներում, Սյունիքի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Աշտարակ, Ապարան քաղաքներում, Տիգրանաշենի ոլորաններում, Տավուշի, Կոտայքի, Արմավիրի, Լոռու եւ Սյունիքի մարզերում  առկա են տեղումներ ձյան տեսքով:

Արագածի տարածաշրջանում, Սիսիան-Զանգեր հատվածում, Սարավան-Զանգեր, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհին բուք է:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում եւ Տիգրանաշենի ոլորաններում առկա է մառախուղ:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Ջրաբեր-Ֆանտան, Հրազդան-Ջրառատ (Մալոչնի), Նոր Գեղի-Լուսակերտ, Գյումրի-Սպիտակ, Գյումրի-Արմավիր, Արթիկ-Ալագյազ, Ջերմուկ-Վայք 3-7 կմ-երի եւ Սիսիան -Վայք  ավտոճանապարհները:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նույն ժամի դրությամբ, բքի, անբավարար տեսանելիության եւ առատ ձյան պատճառով փակ են Վայք – Ջերմուկ, Բերդ – Ճամբարակ եւ Ջրաբեր – Ֆանտան ճանապարհները, Վարդենյաց եւ Սարավանի լեռնանցքները:

Գեղադիրի, Էջմիածնի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Արզնի – Նոր Գեղի, Գորիս – Սիսիան ճանապարհահատվածներում մերկասառույց է:

Բքի պատճառով դժվարանցանելի են Ջաջուռի լեռնանցքը, Գյումրի – Կապս – Ամասիա, Արթիկ – Ալագյազ, Արթիկ – Մարալիկ, Եղվարդ – Արագյուղ, Նոր Գեղի – Քարաշաղ ճանապարհահատվածները:

Աշոցքի, Արթիկի, Մարալիկի, Ապարանի, Գավառի,  Վարդենիսի,  Վայքի,  Ջերմուկի, Սիսիանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններին եւ Չարենցավանի հատվածում բուք է:

Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ