«Մուրացանում» մահացած նորածնի ծնունդ ընդունող տարեց բժիշկը նախկինում եղել է դատապարտված, այդ թվում՝ կաշառքի գործով. այժմ էլ գտնվում է փորձաշրջանում

566

Հունվարի 26-ին «Արմավիր» ԲԿ-ում իգական սեռի նորածին է լույս աշխարհ եկել։ Երեխայի վիճակը վատացել է և նա տեղափոխվել է Երևանի «Մուրացան» ԲԿ, որտեղ և մահացել է։

Ինչպես Tert.am-ն արդեն հայտնել է, նորածնի պապիկը՝ Ռուստամ Իսայանը մեզ հետ զրույցում նշել էր. որ ծնունդն ընդունող բժիշկը 80-ամյա Նշան Գևորգյանն է։ Հարազատները որպես նորածնի մահվան պատճառ նշում են, թե երեխան պտղաջրեր է կուլ տվել, ինչը չմաքրած՝ բժիշկները նրան կերակրել են։

«Արմավիրի»ԲԿ-ից հրաժարվեցին մեկնաբանել նորածնին վերաբերող դեպքը,իսկ ծնունդն ընդունող բժիշկ Նշան Գևորգյանի հեռախոսահամարն անհասանելի է։

Սակայն,Դատական տեղեկատվական համակարգում մի քանի վճիռներ կան Նշան Գևորգյանի դեմ, այդ թվում նաև կաշառքի գործով:

Մասնավորապես, 2014թ. փետրվարի 25-ին մանկաբարձական անվճար բժշկական սպասարկման ծրագրով իրականացվող կեսարյան հատում իրականացնելու համար Նշան Գևորգյանը գումար է պահանջել։ Նշան Վաղարշակի Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Արմավիր» ԲԿ-ում, որպես մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, 2014թ. փետրվարի 25-ին մանկաբարձական անվճար բժշկական սպասարկման ծրագրով իրականացվող կեսարյան հատում վիրահատություն կատարելու համար հղի, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակչուհի Ալինա Գևորգյանի սկեսուր Բավական Սիմոնյանից որպես կաշառք պահանջել է գումար, սակայն մերժում ստանալով հրաժարվել է Ա.Գևորգյանին բուժօգնություն ցուցաբերելուց:

Այսինքն, Նշան Վաղարշակի Գևորգյանին մեղսագրվում է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 200 հոդվածի 3-րդ մասով:

Նշան Գևորգյանը 2015 թվականի օգոստոսի 17-ին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասով և դատապարտել է 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:

Վերաքննիչ և վճռաբեկ բողոքները մերժվել են:

Փաստորեն, բժշկի համար սահմանված փորձաշրջանը դեռ չի ավարտվել և գրանցվել է նորածնի մահվան դեպք:

Բժշկի վարքի նկատմամբ վերահսկողությունը դրված է եղել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի բնակության վայրի բաժանմունքի վրա։

Մինչ այդ, 2010թ. հուլիսի 17-ին ժամը 22-ի սահմաններում 4-ամյա Հովհաննես Հովհաննիսյանի առողջական վիճակի վատացման հետ կապված դեպք է գրանցվել,  երբ Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ հիվանդի տեղափոխման համար մանկական ռեանիմացիոն խումբ և ռեանիմոբիլ հրավիրելու փոխարեն անթույլատրելի կերպով հիվանդի տեղափոխումը կազմակերպել է տաքսի ավտոմեքենայով, որի հետևանքով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին երեխան մահացել է:

Նշան Վաղարշակի Գևորգյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով և 315 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներում և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով, սակայն մեկ այլ գործով ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի կիրառմամբ` հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով, Նշան Գևորգյանը դատապարտվել է 5 տարի ազատազրկման, սակայն համաներման կիրառմամբ ազատվել է պատիժը կրելուց, իսկ քանի որ զրկված չի եղել մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունքից, նա շարունակել է աշխատել « Արմավիր» ԲԿ-ում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ