Ծառուկյանի կյանքի գերագույն նպատակը

676

Ընդամենը մի քանի ամիս առաջ նորանկախ Հայաստանի Հանրապետությունը բոլորեց իր քսանհինգ ամյակը: Իհարկե, քսանհինգ տարին պետության համար շատ մեծ ժամանակահատված չէ, բայց այս տարիներին Հայաստանը, Հայ ժողովուրդը շատ դժվարություների միջով է անցել՝ փորձելով այլ պետությունների շարքում իր արժանի տեղը զբաղեցնել:
Այլ պետությունների շարքում պետությունը ճանաչելի ու հեղինակավոր է դառնում սպորտի, տնտեսության, մշակույթի, կրթության, արդյունաբերության և այլ ոլորտներում ունեցած հաջողությունների ցուցանիշներով:
Գագիկ Ծառուկյան գործիչն այն մարդն է, ով գրեթե իր ողջ կյանքը նվիրել է Հայրենիքը ավելի հզոր դարձնելուն, արտաքին աշխարհում՝ ճանաչելի ու հեղինակավոր: Այնքան ճանաչելի, որ ցանկացած օտարազգի Հայաստան անունը լսելիս, միանգամից դրական էմոցիաներ ունենա, այնքան հեղինակավոր, որ մեր սփյուռքահայ բարեկամները, որ երկրի հայկական համայնքում էլ ապրելիս լինեն, հպարտություն ապրեն իրենց Մայր Հայրենիքի համար, գլուխները բարձր պահեն այլ ազգերի հետ հարաբերվելիս, քանզի իրենց պապերն ու հայրերը՝ արմատները, Հայաստան աշխարհից են սերում:
Սա է, թերևս, Ծառուկյանի կյանքի գերագույն նպատակը, և դա է պատճառը, որ Հայաստանի անկախացմանը զուգահեռ նա գործի անցավ, անցավ ու կանգնեց ոլորտների ակունքներում, որոնք Հայաստանն ավելի հզոր պիտի դարձնեին, ավելի ճանաչելի և այդ է պատճառը, որ նրան չեն գոհացնում ոչ երեկվա և ոչ էլ այսօրվա մեր արդյունքները, նա միշտ ուզում է անել ավելին, քանզի նրա կարծիքով՝ Հայ պետք է հպարտ լինի, Հայը պետք է հզոր լինի, իսկ հզոր լինելու համար առաջին հերթին մենք հզոր Հայաստան պիտի ունենանք:
Դա է պատճառը, որ քաջ գիտակցելով, որ բարեգործությամբ խնդիրները վերջնական լուծում չեն ստանալու, բայց միևնույն ժամանակ, հասկանալով նաև պահի լրջությունը, Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակը մեկ վարկյանով անգամ չի դարարեցրել այն գործունեությունը, որ տարիներ առաջ էր սկսել՝ օգնել յուրքանաչյուրին և ցանկացածին քանի դեռ ոտքի չեն կանգնել, օգնել այնքան, քանի դեռ չեն կարողանում ինքնուրույն հաղթահարել իրենց առջև ծառացած խնդիրները, իսկ ժողովուրդը՝ իր հերթին, լավ գիտի, որ Ծառուկյանի բոլոր նպատակներն արդար են, որ Ծառուկյանը միշտ տարբերվել ու տարբերվելու է այլոցից ու միշտ իրենց կողքին է լինելու:
Հ.Գ. Քաղաքական, պետական, հանրային գործիչների հեղինակությունը կերտվում է տարիների ընթացքում՝ իրենց քրտնաջան և արդար աշխատանքի շնորհիվ: Նվիրական աշխատանքի շնորհիվ հեղինակություն ձեռք բերած գործչի օրինակ է Գագիկ Ծառուկյանը, որը, ցանակլի կլիներ, որ իրոք օրինակ ծառայեր այլոց համար, որ բոլորը նվիրվեին իրենց Հայրենիքին, իրենց ժողովրդին և այդ պարագայում, հաստատ, մենք խնդիր չէինք ունենա…

Հայաստան Աշխարհ

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ