Թուրքիայի հայ կին պատգամավորը մեկնաբանել է Ցեղասպանության մասին Կարո Փայլանի ելույթը

784

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատագամավոր Կարո Փայլանի վերջին ելույթի հետ կապված Ստամբուլի հայկական «Ակոս» թերթում հոդված է հրապարակել «Ժողովրդա–հանրապետական» (CHP) կուսակցության հայ կին պատգամավոր Սելինա Դողանը։

Սելինա Դողանը նշել է, թե Կարո Փայլանի բարձրացրած խնդիրն ավելի վաղ եւս Թուրքիայի խորհրդարանում քննարկվել էր։  «Ավելի վաղ էլ ցեղասպանություն բառն օգտագործվել էր, սակայն դրա համար պատիժ չէր կիրառվել»,–գրել է Սելինա Դողանը՝ շեշտելով, որ ինչպես հասարակ քաղաքացու, այնպես էլ պատգամավորի համար խոսքի ազատությունն ամենակարեւոր բանն է։

Նշենք, որ Կարո Փայլանը խորհրդարանում ցեղասպանություն բառն արտասանելու համար ենթարկվել էր պատժի։ Նրան ագելել էին 3 նիստի մասնակցել։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ