Ռոնալդուն չի պատրաստվում երկրպագուների պատճառով հեռանալ «Ռեալ»-ից

344

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը:Այդ մասին հայտնում է Marca-ն:

Տեղեկությունների համաձայն՝ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը լիովին վստահում է «արքայական ակումբ»-ի ղեկավարներին՝ զգալով վերջիններիս աջակցությունը: Այդ պատճառով նա մտադիր է շարունակել ելույթներն իսպանական գրանդում, չնայած երկրպագուների դրսևորումներին, ովքեր ժամանակ առ ժամանակ սուլոցներ են հասեցագրում իրեն: Քրիշտիանուն վստահ է, որ դեռ շատ բան կարող է անել իր թիմի համար:

Հիշեցնենք՝ վերջին անգամ երկրպագուները սուլել են Ռոնալդուին «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղի ժամանակ: Ֆուտբոլիստի նյարդերը դավաճանել են, և նա վիրավորել է երկրպագուներին:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ