5 սխալ, որ անում են աղջիկները վարսերը հարդարելիս

342

Վարսահարդարումը շատ կարևոր է աղջիկների համար։ Վարսերը նրանց գլխավոր զենքն են։ Դրանք գեղեցկացնում ու ինքնավստահություն են ավելացնում։

hair.ru-ն գրում է, որ աղջիկներն ամեն օր անում են այս սխալները և չեն էլ հասկանում, որ դա վնասում է իրենց վարսերն ու լուրջ հետևանքներ է թողնում։

Ահա, թե ինչ սխալներ են անում աղջիկները՝ վարսերը հարդարելիս։

1.      Սանրում են թաց վարսերը

Թաց վարսերը սանրելու ընթացքում վարսերի մի մասը պոկվում է։ Սա ահռելի կորուստ է ձեզ համար և դրանից խուսափելու համար պարզապես լվանալուց առաջ լավ սանրեք վարսերը։

2.      Շամպունը փրփրացնում են վարսերի վրա

Այսպես անել չի կարելի, քանի որ այսպես վնասում եք վարսերը։ Պետք է նախօրոք ձեռքերի մեջ փրփրացնել շամպունը, սկզբում լվանալ գլխի հետևի հատվածը և միայն հետո դիմացի, իսկ վարսերի ծայրերին շամպուն քսել պետք չէ։

3.      Սառը ջրով չեն թրջում վարսերը

Եթե լվանալուց հետո սառը ջրի տակ պահեք վարսերն, ապա դրանք ավելի փայլուն կլինեն և ավելի ուշ կկեղտոտվեն։

4.      Սրբիչով չորացնում են վարսերը

Չի կարելի սրբիչով չորացնել վարսերը, քանի որ այդպես կվնասեք դրանք։ Պետք է պարզապես գլուխը սրբիչի մեջ փաթաթել ու սպասել մինչև խոնավությունը կանցնի։

5.      Վարսերը չափազանց տաք ֆենով են չորացնում

Ֆենի արձակած օդի չափազանց մեջ ջերմաստիճանը պարզապես այրում է ձեր վարսերը։ Մի զլացեք և մի փոքր ավելի երկար չորացրեք վարսերն ավելի սառը օդով, այլ ոչ այրեք դրանք։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ