Աղավնատանն ինքնասպան եղած աղջկան հայտնաբերել էր եղբայրը

604

Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում, նախնական տվյալով, ինքնասպանություն գործած աղջիկը 19 տարեկան էր, ընտանիքի երրորդ երեխան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աղավնատունի գյուղապետ Գնել Մաթեւոսյանը՝ նշելով, որ մինչեւ հիմա իրենց համար էլ է մութ մնացել աղջկա ինքնասպանությունը:

«Նորմալ ընտանիք են, ինքն էլ խելոք ու հանգիստ աղջիկ էր: Տեղի միջնակարգ դպրոցն է ավարտել: Մի մեծ քույր ու եղբայր ունի, քույրը ամուսնացած է: Դին եղբայրն է հայտնաբերել տան նկուղում ու կանչել մորը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզում փետրվարի 5-ին ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն գյուղի տներից մեկի նկուղային հարկում երիտասարդ աղջկա դի կա կախված:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան նկուղում հայտնաբերել են նույն տան բնակչուհի, 20-ամյա Մ․Ն․-ի կախված դին:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ