«Հայկական ժամանակ» օրաթերթը ինչպես միշտ զոռ է տվել հիվանդ երևակայությանը

797

Նախընտրական պայքարը ֆորմալ առումով արդեն իսկ սկսված կարելի է համարել, դատելով լրատվական դաշտում չհիմնավորված և ոչ հավաստի տեղեկատվական արտահոսքի քանակից: «Հայկական ժամանակ» օրաթերթը այսօր կրկին անգամ զոռ է տվել հիվանդ երևակայությանը և ՀՀԿ կազմահանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանի հետ հարցազրույցի կոնտեքստից, իրենց հարմար ձևով կտրել և մեկնաբանել են, իբր թե Կոտայքի մարզում ՀՀԿ նախընտրական շտաբը պետք է համակարգի մարզպետ Կարապետ Գուլոյանը: Բացի այն որ չճտված և չհիմնավորված ինֆորմացիա է սա, դեռ ավելին, նյութի հեղինակը փորձել է այն հավաստի ինֆորմացիայի անվան տակ «սղացնել»: Լրագրողական դիլետանտությունն ու էթիկայի կանոնների խախտումը, արդեն սովորական երևույթ է «Հայկական ժամանակ» օրաթերթի համար:Հասկանալի է, որ օրաթերթի ամբիցիոզ սեփականատերը ամեն կերպ փորձում է արհեստական կերպով ինտրիգներ ստեղծել Գագիկ Ծառեուկյանի անվան շուրջ, քանզի նրա ընկալմամաբ իր և իրենց դաշինքի հիմնական մրցակիցը քաղաքական ասպարեզում հենց Գագիկ Ծառուկյանն է, սակայն երբեմն մոլուցքը՝ նման դեպքերում հաջողության հասնելու համար, դրդում է անբովանդակ նյութեր հրապարակել, որոնք ընթերցելուց հետո միանգամից պարզ է դառնում, որ իրականությունը բավականաչափ տարբերվում է իրենց պատկերացրած կամ իրենց ցանկալի «իրականությունից»:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ