Ծառուկյանի առաջնորդությամբ հնարավոր կլինի ապահովել արդար ընտրություններ և տեղ հասցնել ժողովրդի քվեն…

434

Այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Վերջինս իր ելույթի ընթացքում շնորհակալություն հայնեց բոլոր նրանց, ում հետ աշխատել է վերջին 10-ը տարիներին՝ իբրև ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ և շեշտեց, որ նախկինում արված իր հայտարարության համաձայն, նա լքում է Վերահսկիչ պալատի նախագահի բարձր պաշտոնը ընկերոջ՝ Գագիկ Ծառուկյանի կողքին լինելու նպատակով: Իհարկե, Իշխան Զաքարյանը իր մոտեցումով նոր մշակույթ կմտցնի մեր ներկա ու գալիք պաշտոնյանների համար և միևնույն ժամանակ օրինակ կծառայի, որ յուրքանչյուր պաշտոն զբաղեցնող մարդ հասկանա, որ ցանկացած պարագայում իր ներկա ու նախկին գործընկերներին կարողանա շնորհակալ լինել, կարողանա պաշտոնից ազատվել հեշտությամբ ոչ թե կառչել՝ ինչով և ինչպես հնարավոր է: Իշխան Զաքարյանը վաղուց էր հայտնել, որ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականության վերադարձի պարագայում կանգնելու է վերջինիս կողքին, քանզի իրենք ընկերներ են, միասյին անցած քաղաքական ճանապարհ ունեն: Սա պետք է գիտակցի յորաքանչյուր և ցանկացած քաղաքական գործիչ, որ չի կարելի հանուն պաշտոնի, հանուն կարճաժամկետ ինչ-ինչ շահերի՝ չի կարելի ուրանալ քաղաքական ճանապարհը, որը թիմով են անցել: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ինչպես նաև Իշխան Զաքարյանի անցած քաղաքական ճանապարհն ու տարիների ընթացքում նրա կուտակած հսկայական փորձը, կարելի է վստահաբար փաստել, որ Իշխան Զաքարյանի միացումը էլ ավելի մեծ թափ է հաղորդելու «Ծառուկյան» դաշինքին: Վստահաբար կարելի նշել, որ ինչպես ինքն է ասում՝ Իշխան Զաքրյանը, Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ նրանց հաջողվելու է անել առավելագույնը՝ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու և յուրաքանչյուր քաղաքացու քվեն տեղ հասցնելու ուղղությամբ: Բարի երթ…

                                                                                               Սևակ Բաղդասարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ