Արցախում գլխի շրջանում վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է

664

Արցախում փետրվարի 8-ին, վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ստեփանակերտի հոսպիտալից:

Կորյուն Կիրակոսյանը դեռեւս գիտակցության չի եկել:

Նշենք, որ 19-ամյա Կորյունին նախ տեղափոխել էին Մարտակերտի հոսպիտալ, որտեղ վիրահատել էին եւ այնուհետեւ արդեն տեղափոխել Ստեփանակերտ:

Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ փետրվարի 8-ին ժամը 12:00-ի սահմաններում հակամարտ զորքերի շփման գծի Մարտակերտ ուղղությամբ կրկին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 19-ամյա Կորյուն Կամոյի Կիրակոսյանը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ