Գագիկ Ծառուկյանը Հայաստանում հաջողության խորհրդանիշներից մեկն է. Իշխան Զաքարյան

443

Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից հրաժարական տալու իմ որոշման հիմքում քաղաքականություն վերադառնալու մասին Գագիկ Ծառուկյանի որոշումն էր։ Այս մասին փետրվարի 10-ին՝ ԲՀԿ 9-րդ համագումարի ժամանակ, ասել է ԲՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Իշխան Զաքարյանը։

Նրա խոսքով՝ հրաժարականի որոշումն իրեն հեշտ է տրվել։ «Ես կոչ եմ անում հավատալ մեր ընդհանուր հաջողությանը։ Չիրականացած ծրագիր չի լինի։ Վստահ եմ, որ մենք հաջողություն կունենանք, քանի որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում հաջողության խորհրդանիշներից մեկն է։ Նա հաջողության է հասել բոլոր ոլորտներում, որոնցում գործել է՝ սպորտ, բարեգործություն»,– ասել է Զաքարյանը։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ