Մեր օրերի «դատարկ դհոլը» նորից խոսել է

486

Նորից լրատվականներից մեկին հարցազրույց է տվել մեր օրերի «դատարկ դհոլը»՝ Արամ Սարգսյանը: Նորից անդրադարձլ է ռուսազգի բլոգեր Լապշինին՝ Բելռուսի կողմից ադրբեջանական իշխանություններին արտահանձնման խնդրին ու էլի իր անհասկանալի մտքի «գոհարները» հանձնել հանրության դատին:
Զարմանալի է, ինչու է «նոր տարվա լիմոնադի» կարգավիճակով այս էակը, ով ընտրությունից ընտրություն է միայն ջրի երես դուրս գալիս ու չգիտես ում ինչ ծառայություններ մատուցելուց հետո էլի մի որոշ ժամանակով կորչում՝ նորից ակտիվացել:
Ամենայն հավանականությամբ՝ գիտակցելով, որ Գագիկ Ծառուկյանի վարկանիշը ամենաբարձրներից է մեր երկրում, ու, որ Ծառուկյանի վարկանիշը գնալով բարձրանում է՝ մեր հարգարժանի առջև խնդիր է դրվել ամեն կերպ մեղանդրանքներ հնչեցնել Ծառուկյանի հասցեին՝ փորձելով վարկաբեկել վերջինիս:
Հետաքրքիր է, մարդ ինչքան անհասկացող, իրականությունից կտրված, անազնիվ պիտի լինի, որ նմանօրինակ իրավիճակները ծառայեցնի ինչ-ինչ քաղաքական դիվիդենտների համար: Ինչքան անկիրթ պետք է լինի մարդ, որ չհասկանա՝ միջազգային, միջպետական մակարդակի խնդիրները պետք լուծվեն բացառապես դիվանագիտական խողովակներով, ոչ թե անձնական հարաբերությունները գործի դնելով:
Լավ կլիներ, որ ինքնիշխանությունից խոսող արամսարգսյանները հասկանային, թե ինչպես պետք է լուծվեն միջպետական հարաբերությունները ու մի քիչ էլ ազնիվ լինեին, գոնե իրենք իրենց խղճի առջև:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ