Բադասյանի համար կարևորը անձնական շահերի սպասարկումն է

950

Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի է ընդգծվում քաղաքական դաշտում դրանց կարևորությունը: Որոշ ուժեր ու գործիչներ անձնական շահերը սպասարկելու յուրահատուկ գործելաոճ են մշակել: Ընտրությունից ընտրություն հայտնվելով, էլեկտորատին (նման փորսուղների համար ժողովուրդը որպես զանգաված է դիտարկվում՝ էլեկտորատ) ապակողմնորոշելով մեկ հիմնական հարց են լուծում՝ տարաբևեռացնում են դաշտը: Սակայն ոչ բոլորի ներուժն ու ռեսուրսներն են ներում նմանատիպ գործողություններ իրականացնելու համար: Անկարողությունն ու ռեսուրսների դեֆեցիտը, ոմանց դրդում է այլ դիմակի ներքո հանդես գալ: Այսօր նմանատիպ դիմակավորված ներկայացում է բեմականացրել լրատվականներից մեկը, որի գլխավոր դերերում Վահան Բադասյանն է: Բադասյանը անձնական շահերը վեր է դասում թե ընկերությունից, թե անկեղծությունից և ազնվությունից, որին բազմիցս ենք ականատես եղել: Բանից պարզվում է ԲԱԴասյանը իր վրա է վերցրել ազգի փրկչի պարտականությունները, բոլորը վատն են, բոլորը չար են և անազնիվ, միայն ինքն է, որ պատրաստ է ժողովրդի շահերից գործել և տանել ընդվզման: ԲԱԴասյանը երևի թե մոռացել է, թե ինչ ասել է ընդվզում: Հայտնի չէ, թե իրականում ինչ նպատակներ է հետապնդում պարոնը, սակայն դեպի արյունահեղություն տանող կոչերը, դժվար թե դրական կերպով հնարավոր լինի մեկնաբանել, առավելևս ԲԱԴասյանի պարագայում: Այս անտեղյակությունն ու դեռահասին հատու արկածախնդրությունն է երևակայի պատճառը, որ ԲԱԴասյանը Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտում գործողություններին դրական գնահատական չի տալիս, այլ խորհուրդ է տալիս չհավվատալ նրան: Իտարբերություն «մեծն» ԲԱԴասյանի, Ծառուկյանը առաջնայնություն է տալիս ժողովրդի շահին, համընդհանուր պետական շահին, ժողովրդի անվտանգությանը, սա էր գլխավոր պատճառը, երբ Ծառուկյանը փետրվարյան հայտնի իրադարձությունների ժամանակ հեռացավ դաշտից, այդկերպ բացառելով հնարավոր արյունահեղությունը, սակայն ԲԱԴսայանի համար դա չէ կարևորը, կարևորը կա հնարավորություն ապակողմնորոշել, խեղաթյուրել հասարակության կարծիքը՝ շահարկելով Ծառուկյան ազգանունը: Սակայն ստիպված ենք հիասթափեցնել Վահան ԲԱԴասյանին,, քանզի քաղաքական պայքարի շրջանակներում նման ճղճիմ գործելաոճը հեռուն չի կարող տանել, առտավելևս երբ մրցակից, թե քաղաքականապես, թե մարդկային տեսանկյունից մի քանի հազար գլուխ ավելի բարձր է և հասուն, քան նա, խոսքը Գագիկ Ծառուկյանի մասին է, ով վայելում է ամաժողովրդական, ամենավարկանիշային գործչի համբավը:
Ինչևէ թե ո՞ւր է տանելու մինչև ԲԱԴասյանի այս կրկեսային ներկայացումը արդեն իսկ պարզ է (փակուղի), քանզի հանրային վստահության արժանանում են արված գործերով, ոչ թե օդի մեջ ուղղակի խոսքեր շաղ տալով:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ