Գագիկ Ծառուկյանը հարգում է բոլոր ուժերի տեսակետները, որոնք ցանկություն են հայտնում համագործակցել, բայց…

669

Երբ Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն հայտնեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին լայն դաշինքով մասնակցելու մասին, մի շարք հասարական,քաղաքական ուժեր, գործիչներ,անհատներ, հավատալով և վստահելով Ծառուկյանին և նրա նպատակները, ցանկություն հայտնեցին միանալ նրա հովանու ներքո ստեղծվող դաշինքին: Գագիկ Ծառուկյանի նպատակը մեկն է՝ թեթևացնել ժողովրդի սոցիալտնտեսական բեռը, երկիրը դուրս բերել այս քաոսային իրավիճակից,լայն կոնսոլիդացիայի միջոցով բարձրաձայնել խորհրդարանում նաև Սփյուռքի մեր հայրենակիցների խնդիրները: Համախմբելու կոչին արձագանքած սփյուռքյան կառույցներից էին ինչպես Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը այնպես էլ Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը: Սակայն ինչպես ՀՌԱԿ-ի այնպես էլ ՍԴՀԿ-ի դեպքում բանակցային փուլում ի հայտ եկան ներկուսակցական տարաձայնություններ և Գագիկ Ծառուկյանը ընդունեց թերևս զուսպ որոշում չներքաշվել ներկուսակցական ինտրիգների մեջ և զերծ մնալ այս փուլում համագործակցությունից: Եվ այս ամենից հետո հանդես գալ հայտարարություններով, խոսել պայմանավորվածությունների մասին,և փորձել իրականությունը ներկայացնել այլ շղարշի ներքո թե իրենք են դադարեցնում համագործակցության բանակցությունները, մեղմ ասած հարիր չէ իրեն հարգող քաղաքական գործչին: Ընդհակառակը կարծում եմ խելամիտ քաղաքական գործիչը մեծագույն հարգանքով կվերաբերեր Գագիկ Ծառուկյանի տվյալ որոշմանը, քանզի Ծառուկյանը չտրվեց կողմերից և որևիցէ մեկի սադրանքներին,այլ ընդունելով կողմերից յուրաքանչյուրի տեսակետը, որոշում կայացրեց ի սկզբանե թուլյ չտալ դաշինքի ներսում անհամաձայնություններ և պառակտումներ:Ինչն էլ կարծում եմ դաշինքի հետագա աշխատանքներում ամուր հիմք կհանդիսանա, քաղաքական դաշտում միասնական ներգրավվածությամբ:

Արման Գրիգորյան

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ