Հայաստանում ավիաընկերություններն ավելացնում են չվեթների հաճախականությունը. ՔԱԳՎ

546

Ուղեւորահոսքի աճին զուգահեռ մի շարք ավիաընկերություններ ավելացնում են չվերթների հաճախականությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

«Մասնավորապես՝ «Պոբեդա» ավիաընկերությունը մարտին Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթներ կիրականացնի շաբաթական 4 անգամ, «Քաթար Էյրվեյզ» ավիաընկերությունը Դոհա-Երեւան-Դոհա երթուղով այսուհետ չվեթների կիրականացնի ամենօրյա հաճախականությամբ, «Էգեյան ավիաուղիներ»-ն Աթենք-Երեւան-Աթենք երթուղին ամառային նավիգացիոն շրջանում, որը սկսվում է մարտից, կշահագործի շաբաթական 6 անգամ»,–գրել է նա։

մամուլի քարտուղարի խոսքով, իրանական ավիաընկերությունները եւս ամառային նավիգացիոն շրջանում եւ հատկապես՝ իրանական Նոր տարու՝ Նովրուզ Բայրամի ընթացքում ավելացնում են չվերթների հաճախականությունը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ