Արժանապատվություն ունեցեք պարոնայք, արժանապատվություն…

628

Անկախ ամեն ինչից՝ քաղաքական գործիչները, քաղաքականությամբ զբաղվել ցանկացողներն ու պարզապես հանրային մարդիկ պետք է կարողանան հարգել ընդունված էթիկական նորմերը և հետևել դրանց:
Այն քաղաքական գործիչները, որոնց մեջ այդ քաղաքական մշակույթը չկա, նրանք ոչ մի պարագայում չպետք է հայտնվեն քազաքական դաշտում, քանզի այդ տեսակը ամենասարսափելին ու ամենավտանգավորն է:
Չի կարելի մի ուժի հետ բանակցել, անել ամենը, որ ինչ-որ կերպ ներգրավված լինես այդ ուժի մեջ, այդ ուժի հովանու ներքո մտնես քաղաքական դաշտ, և հետո երբ իրենց իսկ պատճառներով չի ստացվում համագործակցությունը՝ սկսել փնովել այն ուժին, որի հետ համագործակցելու համար օրեր առաջ հերթ էիք կանգնում:
Այս ամենը խոսուն փաստեր են մեռյալ քաղաքական ուժերի՝ կամ ավելի ճիշտ, մարդ-կուսակցությունների իրական նպատակների վերաբերյալ,քանզի ինչպես արդեն պարզ դարձավ վերջինները քաղաքականություն էին գալիս ոչ թե հանուն ժողովրդի այլ՝ խորհրդարան սողոսկելու համար:
ԵՎ հետո, բանակցել՝ բնավ չի նշանակում գալ համաձայնության: Բանակցության իմաստը հենց կայանում է նրանում, որ քաղաքական ուժերը, անհատ քաղաքական գործիչները միմյանց հետ նստեն սեղանի շուրջ, մտքեր փոխանակեն և քննարկեն հետագա համագործակցության հնարավորությունները: Այլապես արտաքին և ներքին քաղաքակականության վերաբերող հարցեր վաղուց արդեն իրենց լուծումը գտած կլիներին, այլապես նստել բանակցային սեղանի շուրջ՝ ինքնին կնշանակեր, որ խնդիրները լուծված են:
Վերոնշյալը առաջին հերթին վերաբերում է ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանին և ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանին:
Այս ամենում միակ ուրախալի փաստն այն է,որ Գագիկ Ծառուկյանը ճիշտ որոշում կայացրեց և կասեցրեց վերջիններիս հնարավոր մուտքը ԱԺ, քանզի այժմ արդեն պարզ է, որ առաջին իսկ հնարավորության դեպքում վերջիններս չէին առաջնորդվելու թիմային,միասնական որոշումներով,այլ ցանկացած պարագայում մտածելու էին իրենց իսկ տաքուկ տեղը ապահովելու համար:
Թե քաղաքականության մեջ, թե առհասարակ կյանքում՝ քաղաքական գործչի, մարդու կարևորագույն արժեքը արժանապատվությունն է՝ սեփական, սեփական քաղաքական ուժի արժանապտվությունը: Չի կարող արժանապատվությունից զուրկ, իր պահվածքով՝ «սուրճի» բաժակի շուրջ բամբասող կին հիշեցնող գործիչը ժողովրդի մասին հոգ տանել՝ ուղղակի չի կարող:
Հ.Գ. Արժանապատվություն ունեցեք պարոնայք, արժանապատվություն…

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ