Վրացի լրագրողը հայտնվել է Բաքվի «սև ցուցակում»՝ ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախ այցելելու և այն լուսաբանելու համար (տեսանյութ)

582

Վրաստանի «Առաջին ալիքի» լրագրող Գուրամ Ռոգավային Ադրբեջանը ներառել է «սև ցուցակում»՝ ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախ այցելելու և այն լուսաբանելու համար:

Այս մասին հայտնում է geotimes.ge-ն՝ հավելելով, որ այդ մասին գրառում է կատարել նաև լրագրող Գուրամ Ռոգավան:

«Տեղեկացա, որ Ադրբեջանի «սև ցուցակում» եմ հայտնվել այն բանի համար, որ Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման համար 2016-ին այցելել եմ այդ տարածաշրջան: Այդ ժամանակ « Իմեդի» հեռուստաընկերությունում էի աշխատում, և անպայման ցանկանում եմ նշել, երբ ՀԸ-ի պրոդյուսերները որոշեցին մեզ ուղարկել Ստեփանակերտ և հակամարտության գոտի համարվող գյուղ (Թալիշ – խմբ): Այդ մասին տեղեկացվել էին դիվանագիտական կառույցները, տեղյակ էին, որ մասնագիտական գործունեություն ծավալելու էինք գնում և խոստացել էինք, որ բալանսը կպահպանվի, որովհետև մյուս նկարահանող խումբը պատրաստվում էր հակամարտության գոտի մեկնել Ադրբեջանի կողմից»,-գրել է լրագրողը։

Նա հայտնել է, որ բազմաթիվ մարդիկ հարցրել են, թե ինչու է հայտնվել Բաքվի «սև ցուցակում», որին ինքը պատասխանել է՝ հավանաբար պատրաստված ռեպորտաժի համար, որը ներկայացնում էր իրավիճակը Ղարաբաղում:

Լրագրողը նաև հայտել է, որ սահմանափակումները լրագրողներին չպետք է վերաբերեն, որովհետև նրանց պարտականությունն է լինել հակամարտության գոտում և լուսաբանել տեղի ունեցող իրադարձությունները: Լրագրողը նաև հույս է հայտնել, որ Բաքվի իշխանությունները կվերանայեն իրենց որոշումը:

Տեսանյութում՝ լրագրողի ռեպորտաժը Թալիշից:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ