ԱՄՆ հետախուզությունը Թրամփից թաքցրել է գաղտնի տվյալները․ WSJ

704

ԱՄՆ հատուկ ծառայությունների մի շարք աշխատակիցներ նախագահ Դոնալդ Թրամփից թաքցրել են գաղտնի հետախուզական տվյալները՝ մտավախություն ունենալով, որ դրանք կարող են հայտնվել մամուլում։ Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ պաշտոնյաներին։

Որոշ դեպքերում հետախուզության ներկայացուցիչները որոշել են չհայտնել Թրամփին այն աղբյուրների եւ միջոցների մասին, որոնք հատուկ ծառայություններն օգտագործում են տեղեկություն ստանալու համար։ Այդ տվյալների թվում կարող են տեղեկություններ լինել նաեւ օտարերկրյա պետություններին հետեւելու վերաբերյալ։ Հայտնի չէ, թե քանի անգամ է նման տեղեկությունը թաքցվել Թրամփից։

Ըստ պարբերականի՝ հետախուզության աշխատակիցները նախկինում էլ նախագահից եւ կոնգրեսականներից թաքցրել են նմանատիպ տեղեկությունները՝ իրենց աղբյուրը գաղտնի պահելու նպատակով։ Սակայն տվյաները նրանց փոխանցել են։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ