Սպանություն Արարատի մարզում. որդին դանակի մի քանի հարվածներով սպանել է հորը. Shamshyan.com

704

Սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի բժշկական խումբը կանչով մեկնել է Գոռավան գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված գյուղ է ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են դանակի մի քանի հարվածներից մահացած, նույն տանը բնակվող , 72-ամյա Հովհաննես Աղաջանյանի դին:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սպանություն կատարելու կասկածանքով տաք հետքերով ձերբակալվել է նրա որդին՝ 46-ամյա Մարտիկ Աղաջանյանը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ