Չի՛ հաջողվելու «Ծառուկյան» դաշինքի վարկանիշը արհեստական կերպով ցածրացնել

518

Ծառուկյան դաշինքի օրեցօր հզորացումն ու համախոհների բանակի շարքերի խտանալը, կարծես թե ոմանց լուրջ մտատանջությունների առիթ է տվել, ովքեր էլ փորձում են ինչ-որ արհեստական փոխակերպումների միջոցով ցածրացնել «Ծառուկյան» դաշինքի վարկանիշը: Կայքերից մեկը մեկնաբանելով Խաչիկ Մանուկյանի խոսքերը, ասել է, թե «Ծառուկյան» դաշինքը ավտոբուսի է նման, որը կարող է ընդունել ևս 10-15 ՀՀԿ-ականների, որովհետև նրա վարորդը բարեհամբյուր է և կարող է երթևեկել նաև ՀՀԿ-ի երթուղով: Նորություն չենք բացահայտելու, եթե ասենք, որ shame.am-ն իր սկզբունքին չդավաճանելով շարունակում է մնալ դաշտում ամենավարկաբեկված և ամենածախված լրատվականներից մեկը, որի ծառայություններով հետաքրքրված ուժերը, ամեն մի պահ ցանկանում են օգտագործել «Ծառուկյան» դաշինքի դեմ, որպես գործիք ծառայեցնելով նույն shame.am կայքն ու նրա խմբագրին: Քաղաքականությունը այո, երբեմն շահերի համադրում է ենթադրում, այն ծրագրային դրույթները, որոնք ներկայացրել է «Ծառուկյան» դաշինքը երկրում առկա կարևորագույն և առաջնային խնդիրների լուծում է ենթադրում, այնպես որ լայն կոնսոլիդացիան Գագիկ Ծառուկյանի ասած, պետք է միավորվեր հենց այս գաղափարների շուրջ, մարդիկ ովքեր ցանկանում են երկրում դրական տեղաշարժեր տեսնել, բարեփոխումներ իրականցնել: Այս համատեքտում էլ ապավինելով Գագիկ Ծառուկյանի տարիների փորձին և քաղաքական հոտառությանը, միանշանակ կարելի է ասել, որ դաշինքի կազմը համալրածները անկասկած համակարծիք են Ծառուկյանի հետ, իսկ այն գործիչները, ովքեր չէին կիսում այդ տեսկետներն ու ցանկանում էին դաշինքին միանալ զուտ խորհրդարանում հայտնյվելու համար, ուղղակի մնացին լուսանցքում: Այս ամենից հետո, քանի՞ գռոշի արժեք ունի shame.am-ի այս նյութը, չէ որ այս պարագայում կարևորը նպատակներն ու ցանկություններն են, որոնց իրականացման համար քաղաքական կամք և համարձակություն է հարկավոր, իսկ այս տեսակետով դիտարկված «Ծառուկյան» դաշինքը ունի բոլոր նախադրյալները դրանց իրականացման համար, այնպես որ, թե որ ուղղությամբ է ընթանում Ծառուկյան դաշինքի ավտոբուսը կարևոր չի, կարևորը վերջնական արդյունքն է, կարևորը այդ արդյունքին հավատացող ժողովրդի վստահությունն է, որն էլ ունի «Ծառուկյան» դաշինքը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ