Ընտրություններն ընթանում են պատշաճ ձևով. միջազգային դիտորդները գոհ են. Լյուդմիլա Հովհաննիսյան

418

Այսօր` փետրվարի 20-ին, Ստեփանակերտի 3/8 ընտրատեղամասում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասնակցության մեծ ակտիվություն է նկատվում: Այս մասին հայտնում է ընտրատեղմասի նախագահ Լյուդմիլա Հովհաննիսյանը: «Մեր ընտրատեղամաս այցելել են նաև միջազգային դիտորդներ, մասնավորապես Աբխազիայից, որոնք արձանագրել են, որ ընտրություններն ընթանում են պատշաճ ձևով»,- ասաց նա:

Աբխազիայի դիտորդական առաքելություն կատարող Էմմա Գամիսոնիան նշեց, որ ընտրությունները անցնում են բարձր մակարդակով: «Այսօր ԼՂՀ-ում պատմական շրջան է: Մենք այցելել ենք հանրապետության բոլոր շրջանները և կարող եմ ասել, որ մեծ ակտիվություն է նկատվում ընտրատեղամասերում: Կարծում եմ՝ ԼՂՀ-ում մարդու իրավունքների առումով մեծ առաջադիմություն կա»,- ընդգծեց նա:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ