ԹԵՍՏ. Այս երեքհարցանի տիբեթյան թեստը կբացահայտի ձեր իրական բնույթը

478

Մի կողմ դրեք տրամաբանական մտածողությունը, լիցքաթափվեք և պատասխանեք հետևյալ հարցերին: Փորձեք երկար չմտածել հարցերի շուրջ, թույլ տվեք ձեր ենթագիտակցությանն անել գործը, և ընտրեք այն, ինչ առաջինն է գալիս ձեր մտքին:

Կարող են նշումներ անել:

1. Հետևյալ կենդանիներին դասավորեք այն հերթականությամբ, որով ուզում եք:

Կով, վագր, ոչխար, ձի, խոզ

2. Նշվածներից յուրաքանչյուրի համար ընտրեք մեկ ածական

Շունը…

Կատուն…

Առնետը…

Սուրճը…

Ծովը…

3. Մտապահեք հինգ հոգու, ովքեր ձեզ համար չափազանց կարևոր են: Հետևյալ գույներից յուրաքանչյուրն ասոցիացրեք նրանցից մեկի հետ: Յուրաքանչյուր մարդու պետք է համապատասխանեցնել մեկ գույն:

Դեղին

Գազարագույն

Կարմիր

Սպիտակ

Կանաչ

Իսկ հիմա եկեք նայենք արդյունքներին

1. Առաջին հարցի պատասխաններն արտացոլում են ձեր կյանքի արաջնահերթությունները

Կով – կարիերա

Վագր – սեփական արժանապատվություն

Ոչխար – սեր

Ձի – ընտանիք

Խոզ – փող

2. Երկրորդ հարցի պատասխանները բացահայտում են ձեր վերաբերմունքը կյանքին ենթագիտակցական մակարդակի վրա։

Շանը նկարագրող ածականը բնորոշում է ձեզ, ձեր բնավորությունը:

Կատվին նկարագրող ածականը բնորոշում է ձեր սիրելիին, կողակցին, նրա բնավորությունը:

Առնետին նկարագրող ածականը ցույց է տալիս, թե ինչպես եք դուք բնորոշում ձեր թշնամիներին:

Սուրճի հետ ասոցիացիան ձեր վերաբերմունքն է սեքսին:

Ծովը նկարագրող ածականը բնորոշում է ձեր կյանքն ընդհանուր առմամբ:

3. Երրորդ հարցում գույներն արտացոլում են ձեր վերաբերունքն այդ մարդկանց հանդեպ:

Դեղին գույնի ներքո այն մարդն է, ով  մեծ ազդեցություն է ունեցել ձեր կյանքի վրա:

Գազարագույն գույնի ներքո գտնվող մարդուն դուք ընդունում եք որպես լավագույն ընկեր:

Կարմիր գույնի ներքո այն մարդն է, ում դուք սիրում եք ձեր ողջ սրտով:

Սպիտակ գույնի ներքո գտնվող մարդուն դուք ընդունում եք որպես ամենահոգեհարազատ մեկը:

Կանաչ գույնի ներքո այն մարդն է, ում դուք կհիշեք ողջ կյանքի ընթացքում:

Ստատիստիկայի համաձայն՝ այս թեստն ունի 97% ճշտություն: Իսկ ձեր դեպքում ճի՞շտ էր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ