Անջելինա Ջոլին և Ռոնալդուն կնկարահանվեն սիրիացի փախստականների մասին թուրքական սերիալում

228

Թուրք ռեժիսոր Էյուփ Դիրլիքը հայտնել է Թուրքիայում սիրիացի փախստականների մասին պատմող «Կյանքի կամուրջ» (Bridge of Life) սերիալի նկարահանումների մեկնարկի մասին:

Ինչպես հայտնում է Daily Sabah պարբերականը, սերիալում նկարահանվելու են հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին և պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն: Աղբյուրի հաղորդմամբ` ներկա պահին Այնթապ նահանգում նկարահանվում է հեռուստասերիալի թրեյլերը, իսկ ֆիլմի նկարահանումները կսկսվեն մարտին:

Նոր հեռուստանախագիծը պատմելու է սիրիական ընտանիքի մասին, որը ստիպված է եղել գաղթել դեպի Թուրքիա հայրենիքում բռնկված ռազմական հակամարտության պատճառով: Ակնկալվում է, որ առնվազն երեք եթերաշրջանի նկարանահումներ տեղի կունենան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ