Նոր արտադրություն Հայաստանում․մեկ մլն դոլարի ներդում է արվելու

646

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը «ԷԿՐԱ» և «ԷԿՐԱ Կովկաս» ԳԱԿ ՍՊԸ-ների հետ համագործակցության հուշագիր է կնքել, որի համաձայն՝ Հայաստանում ռելեական պաշտպանության սարքավորումների արտադրություն կստեղծվի։

Նախարարությունից հայտնում են, որ «ԷԿՐԱ Կովկասի» տնօրեն Արման Եսայանը նախարարի հետ զրույցում նշել  է, որ ընկերությունը մինչև տարվա վերջ 70-ից ավելի աշխատատեղ կստեղծի՝ կատարելով շուրջ մեկ միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում։ Ընկերությունը մտադիր է տարեկան 250 վահան արտադրել,որոնք կօգտագործվեն էլեկտրաէնէերգետիկ համակարգում։ Արման Եսայանի խոսքով՝ ներդրողները հետագայում ծրագրում են նաև արտադրության ընդլայնում Հայաստանում, որն առավել մեծ քանակությամբ աշխատատեղեր կստեղծի։ Արտադրանքը կարտահանվի Ռուսաստան , հետագայում՝ նաև Իրան։

Նախարար Սուրեն Կարայանը ողջունել է ներդրողների նախաձեռնությունը․«Ուրախ ենք ընդգծել, որ այս հուշագրով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ու արտադրության հիմնման արդյունքում էլէկտրաէներգետիկ համակարգում ներմուծումը կփոխարինվի այս տեղական արտադրությամբ»,- նշել է Սուրեն Կարայանը։ Նախարարը հույս է հայտնել, որ ընկերության հետ կհամագործակցեն՝ խթանելու գիտատեխնիկական ներուժի զարգացումը ևէներգետիկհամակարգի հուսալիությունը։

Համագործակցություն հուշագրով կողմերը կփոխգործակցենէլեկտրաէներգետիկ համակարգիարդիականացման ոլորտում։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ