8-ամյա Էլենի մոտ գլխուղեղի ուռուցք է հայտնաբերվել. նրան անհապաղ օգնություն է հարկավոր

601

8-ամյա Էլենի մոտ մի քանի օր առաջ գլխուղեղի ուռուցք է հայտնաբերվել: NEWS.am-ի հետ զրույցում Էլենի հարազատներից Արթուր Սարգսյանը նշեց, որ երեխայի մոտ հիվանդությունը հայտնաբերվել է ընդամենը մի քանի օր առաջ՝ բարդացած վիճակում: Նրա խոսքով, ամեն մի օրը կարեւոր է երեխայի համար, նրան Մոսկվայում անհապաղ հետազոտություն եւ բուժում է հարկավոր, սակայն, ընտանիքն անհրաժեշտ գումարը չունի:

«Երեխայի մոտ անընդհատ փսխումներ կար, բժիշկներն սկզբում ասել էին՝ ստամոքսի հետ խնդիր ունի եւ բուժում էին նշանակել: Բայց մի քանի օր առաջ ընդհանուր հետազոտման է ենթարկվել եւ բարդացած վիճակում գլխուղեղի ուռուցք է հայտնաբերվել: Այժմ ամեն ինչ անում ենք, որ օր առաջ նրան կարողանանք Մոսկվա տեղափոխել, քանի որ բժիշկներն ասել են, որ ամեն օրը կարեւոր է նրա համար»,-ասաց նա:

Երեխայի բուժման համար անհրաժեշտ է շուրջ 7500 դոլար, որից ներկա պահին պակասում է 4000 դոլարը:

8-ամյա Էլենին օգնել ցանկացողները կարող են զանգահարել նրա հոր՝ Խաչատուր Խաչատրյանի հեռախոսահամարով (091, 93)30-64-02:

Բանկային փոխանցումների համար՝ Արարատ բանկ, հասցեատեր՝ Խաչատրյան Խաչատուր,

AMD 1510025984730200

EUR 1510025984730149

USD 1510025984730101

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ