Կիրկորովը Ռուսաստանին առաջարկել է հրաժարվել «Եվրատեսիլի»-ի մասնակցությունից

525

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը առաջարկել է Ռուսաստանին հրաժարվել «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելուց, որն այս տարի անցկացվում է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, հաղորդում է life.ru-ն:

«Ինձ չի հետաքրքրում այդ մրցույթը որոշակի պահից, իսկ ավելի հստակ անցած տարվանից: Ինձ համար այն որոշակի առումով դադարել է գոյություն ունենալուց»,-հայտարարել է Կիրկորովը:

Նա նաև նշել է, որ հիասթափված է «Եվրատեսիլ»-ի քաղաքականացված լինելուց: Երգչի խոսքով՝ ինքը չի շահարկում ուկրաինացի երգչուհի Ջամալայի հաղթանակը, քանի որ նրա օգտին քվեարկել են Եվրոպայի բնակիչները:

Կիրկորովը հավելել է, որ «Ռուսաստանի հետ հաշիվները մաքրելու փորձերն այնքան ակնհայտ են, որ ինքը չի ցանկանում որևէ կապ ունենալ այդ մրցույթի հետ»:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ