Սինգապուրի երկնքում «հրե ծիածան» է հայտնվել (լուսանկարներ)

440

Սինգապուրի բնակիչներն արտառոց ծիածան են նկատել երկնքում և 15 րոպե շարունակ հնարավորություն ունեցել դիտելու գեղեցկագույն բնական երևույթը:

BBC-ն գրում է, որ, ամենայն հավանականությամբ, երկնքում հայտնվել է «հրե ծիածան» կոչվող ֆենոմենը: Բնական երևույթը հայտնվում է որոշակի պայմանների դեպքում. երբ արևը գտնվում է որոշակի բարձրության վրա, երկնքում փետրավոր ամպեր կան, իսկ սառույցի բյուրեղներն ամպերի մեջ տեղակայված են հորիզոնական դիրքով:

Նշվում է, որ արևի շողերն անցնում են սառույցի բյուրեղների միջով, ինչի արդյունքում լույսը բեկվում և խայտաբղետ գույներ է առաջացնում երկնքում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ