Մ. Մելքումյանի դիպուկ պատասխաններն ու Ա. Եղիազարյանի սադրիչ գործողությունները

1083
????????????????????????????????????
 «Ծառուկյան» դաշինքի առաջարկած 15 կետից բաղկացած ծրագրային դրույթները «Ազատ դեմոկրատներ կուսակցության» անդամների մոտ հիստերիկ պոռկումներ է առաջացրել: Այն որ այդ ծրագրային դրույթները իրատեսական են և ամբողջովին համապատասխանում են ներկայիս սոցիալտնտեսական ծանր իրավիճակի բարեկարգմանը, դա փաստ է, քանզի դրույթներից յուրաքանչյուրը կոչված է ինչ-որ առաջնային խնդրի լուծելու համար: Հիմա այս, ինքնին հայանպաստ ծրագիրը, թե ինչպես են կարողանում մարդիկ քննադատության ենթարկել հայտնի չէ: Մասնավորապես, երեկ վերոնշյալ կուսակցության անդամ Աշոտ Եղիազարյանը ինչ-որ անբովանդակ հակադարձումներ էր արել, «Ծառուկյան» դաշինքի այս ծրագիրը պոպուլիզմ կոչելով: Այս անպատասխանատու հայտարարությանը ի պատասխան, «Ծառուկյան» դաշինքից հայտարարություն տարածվեց, որի համաձայն, ինչպես Գագիկ Ծառուկյանն էր հայտարարել, առաջարկվեց բանավեճ կլոր սեղանի շուրջ՝ այդ կետերի հետ կապված: Բանավեճին հրավիվեց ինչպես Աշոտ Եղիազարյանը, այնպես էլ Միքայել Մելքումյանը: Բանավեճի ժամանակ, Եղիազարյանը ակնհայտ կերպով սադրում էր, Մելքումյանին, չհիմնավորված մեղադրականներով և պռովակատորին հատուկ պահվածքով: Մելքումյանն էլ համապատասխան կերպով, ինչպես կաներ յուրաքանչյուր մարդ, Աշոտ Եղիազարյանի նման սադրիչի հետ բանավիճելիս, մի փոքր տոնը բարձրացրեց: Սա դարձավ դեմոկրատների ֆիշկան և փորձ արվեց շահարկել: Նեղացկոտ կնոջ նման կուսակից անդամները հերթով փորձեցին իրենց «դոկտորին» պաշտպանել, փորձելով իմիտացիա ստեղծել, թե Մելքումյանը ճնշել է նրան, բայց իրակիանությունը բոլորովին այլ էր, Մելքումյանը հիմնավոր կերպով ներկայացրեց բոլոր հնարավոր տարբերակները ծրագրային 15 կետերը իրականություն դարձնելու համար, որն էլ իր հերթին առիթ հանդիսացավ Եղիազարյանի համար, բանավեճը տանուլ տալու պարագայում, սադրիչ գործողությունների դիմել և անտեղի մեղադրականներ հնչեցնել, թե պոպուլիզմ է սա և այլ: Տարիներ շարունակ, Գագիկ Ծառուկյանի գործունեությունը նշանավորվել է նրանով, որ նա միշտ իր խոսքի տերն է եղել, խոսքը գործի է վերածել, եթե Եղիազարյանի նման հոռետեսները կասկածներ ունեն, ընտրություններից հետո կետ առ կետ այս դրույթները իրականություն դարձնելուց հետո տեսնենք ինչ երգ են երգելու:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ