Ռուբեն Մեհրաբյանի դեժավյուն կամ Norlur.am-ի copy-paste-ը (ֆոտո)

1558

Այսօր Norlur.am-ը նյութ է հրապարակել, որտեղ, իբր, հարցազրույց է վերցրել Ռուբեն Մեհրաբյանից Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձի մասին: Սակայն այստեղ չենք խոսելու այն մասին, թե ինչ է այդ առթիվ ասել Ռուբեն Մեհրաբյանը, քանի որ այդ մասին բազմիցս արդեն ասվել է և կրկին անդրադառնալու կարիք չկա: Նշենք միայն, որ Ռուբեն Մեհրաբյանը ձեռքի տակ եղած «դիժուրնի» քաղաքագետներից է;Այսքանը Ռուբեն մեհրաբյանի մասին:
Հետաքրիքրը այստեղ այն է, որ Norlur.am-ի Ռուբեն Մեհրաբյանի հետ «հարցազրույցը» նույնությամբ, բառ առ բառ կրկնում է այն զրույցը, որը 4 օր առաջ հրապարակվել էր Henaran.am կայքում որպես Henaran.am-ի հարցազրույց: Այլ կերպ ասած, Norlur.am-ը ընդամենը զբաղվել է պրիմիտիվ պլագիատով կամ copy-paste-ով, փոխելով միայն Henaran.am բառը և գրելով իր անվանումը և Henaran.am-ի փետրվարի 20-ի նյութը հրապարակել այսօրվա՝ փետրվարի 24-ի ամսաթվով և ներկայացրել դա որպես սեփական նյութ:
Այսպիսով Norlur.am-ը մեկ քայլով մի քանի գործողություն է կատարել՝ մի կողմից ցույց տալով իր էությունը, որ ոչ թե կայք է, այլ ընդամենը համացանցային էջ, որը զբաղվում է սովորական copy-paste-ով, մյուս կողմից վատություն արել Henaran.am-ին՝ նրա 4 օր առաջ հրապարակած նյութը ներկայացնելով որպես իր սեփականը, և երրորդը՝ ճիշտ բնութագրել նաև քաղաքագետ կոչվող Ռուբեն Մեհրաբյանին, որը կա՛մ այնքան անտեղյակ է, որ չգիտի իր անունը որպես գործիք օգտագործելու մասին, կա՛մ պարզապես նոր ասելիք չունի, դրա համար 4 օր ասածը նույնությամբ կրկնում է այսօր (ինչը բանավոր հարցազրույցի դեպքում ուղղակի անհնար է):
Իսկ ընդհանուր առմամբ այնպիսի տպավորություն է, որ Norlur.am-ը պարզապես ցանկացել է մի վատ բան գրել Գագիկ Ծառուկյանի մասին, սակայն լինելով անլուրջ կայք, որոշել է փորփրել համացանցի խորքերը՝ մի քանի օր առաջ հրապարակված որևէ նյութ գողանալու համար, իսկ որպեսզի դա շատ ակնառու չլինի, օգտվել է մի քանի օր առաջ հրապարակված նյութերից:
Երկրորդ տպավորությունը այն է, որ Ռուբեն Մեհրաբյանը պատվերով խոսող քաղաքագետ է, որի անունը ցանկացած պահի, նույնսիկ առանց նրան տեղյակ պահելու, մի կայքից մյուսն է հայտնվում՝ բառացիորեն նույն ասելիքով:
Բոլոր դեպքորում էլ ծիծաղելի և զավեշտալի բան է սպասել:
Հ.Գ. Ի դեպ, չի բացառվում, որ Norlur.am կայքի այս վարքագիծը պայմանավորված է համագործակցության ակնկալիքով կամ,որ ավելի վատ է դրա բացակայության հետևանքն է:

16864513_176479442852192_5892121765702844459_n 16864738_176479552852181_5239292864004295555_n 16865166_176479582852178_7802205289941875763_n

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ