ԿԸՀ-ն գրանցեց ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր 9 քաղաքական ուժերի ցուցակները

397

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում այսօր՝ փետրվարի 25-ին, մեկնարկել է ԿԸՀ նիստը, որտեղ քննարկվելու է 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված ընտրական ցուցակների գրանցման եւ կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրելու մասին հարցերը:

ԿԸՀ-ն առանձին-առանձին որոշումներ կայացրեց, ըստ որոնց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի, «Օհանյան-Րաֆֆի Օսկանյան» դաշինքի, «Ելք» դաշինքի, «Ծառուկյան» դաշինքի, ՀՅԴ, ՀՀԿ, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», ՀԿԿ կուսակցությունների համամասնական ցուցակ եւ տարածքային ընտրական ցուցակները առանց քվեարկության համարել գրանցված, քանի որ առարկություններ ցուցակների գրանցման հետ կապված չկային:

Նշենք, որ «Օհանյան-Րաֆֆի Օսկանյան» դաշինքի ցուցակից երկու անձանց գրանցումը մերժվեց, քանի որ բացակայում էին փաստաթղթերը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ