Արագածոտնի մարզում տաքսու վարորդի վիզը կտրել են գյուղացիների աչքի առջեւ. մանրամասներ

802

Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում երեկ` փետրվարի 26-ին, տաքսու վարորդին սպանել են գյուղացիների աչքի առջեւ:

Թլիկի գյուղապետ Սլավիկ Սալոյանը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել հենց գյուղամիջում:

«Մարդիկ իրենց բակերից տեսել են տաքսին, լսել են գոռգոռոցներ, մեկ էլ տեսել են, որ վարորդին ինչ-որ մեկը մեքենայից դուրս է գցում` վիզը կտրած վիճակում: Արագ ոստիկանություն են զանգել ու մի 15 րոպեի ընթացքում հանցագործին բռնել են»,- պատմեց գյուղապետը:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության` փետրվարի 26-ին ժամը 17.45-ին ոստիկանության Թալինի  ահազանգ էր ստացվել, որ Թլիկ գյուղի հարակից դաշտում հայտնաբերվել է դիակ՝ պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է դիակի ինքնությունը՝ 20-ամյա Կարլեն Գրիգորյան: Պարզվել է նաեւ, որ նույն օրը, ժամը 16:00-ի սահմաններում, 25-ամյա Վարդան Հ.-ն Երեւանի Լենինգրադյան փողոցից նստել է Կարլեն Գրիգորյանի «Մերսեդես C180» մակնիշի տաքսի ավտոմեքենան՝ Գյումրի մեկնելու նպատակով:

Արմավիր-Գյումրի ճանապարհին՝ Թլիկ գյուղի մոտ, վերջիններիս միջեւ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Վարդան Հ.-ն դանակով հարվածել է Կ. Գրիգորյանին, պատճառել մահ, ապա դիմել է փախուստի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ժամը 19.45-ի սահմաններում նշված գյուղի դաշտից հայտնաբերել եւ բերման է ենթարկել Վարդան Հ.-ն, որը խոստովանել է կատարած հանցագործությունը:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Վարդան Հ.-ն ձերբակալված է:

Կատարվում է քննություն:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ