Մարտի 1-ի զոհերի հիշատակի ամենամեծ հարգանքի տուրքը արդար ընտրությունների անցկացումն է. Նաիրա Զոհրաբյան

451

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ Մարտի 1-ի զոհերի հիշատակի հարգանքի տուրքի մատուցումը Հայաստանում արդար ընտրությունների անցկացումն է: Այս մասին այսօր` մարտի 1-ին, Ալ. Մյասնիկյանի արձանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է  նա. «Մարտի 1-ի զոհերի հիշատակի ամենամեծ հարգանքի տուրքը կլինի այն, որ մեր երկրում պիտի տեղի ունենան ազատ եւ արդար ընտրություններ»:

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում պետք է ձեւավորել այնպիսի իշխանություն, որ Մարտի 1-եր այլեւս չկրկնվեն:

«Մենք պիտի կարողանանք ձեւավորել էնպիսի լեգիտիմ իշխանություն, որը իր թիկունքում ունենա վստահություն, որովհետեւ իր թիկունքում վստահություն ունեցող իշխանության պարագայում էսպիսի ողբերագական իրադարձություններ հնարավոր չեն»: Մենք քաղաքաական ուժերով, պետք է կարողանանք ձեւավորել այնպիսի իշխանություն, որպեսզի Մարտի 1-եր  մեր երկրում այլեւս երբեք չլինեն»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ «Ծառուկյան դաշինքի»  ծրագրային դրույթներում Մարտի 1-ի մեղավորների  բացահայտման մասին կետ  չկա, որովհետեւ, ըստ նրա՝ այս հարցը պետք է  լինի  բոլոր  քաղաքական ուժերի օրակարգում:

«Պատասխանատուները նրանք են, ովքեր թույլ տվեցին, որ մեր երկրում լինի Մարտի 1»,- ասաց նա Նաիրա  Զոհրաբյանը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ