Հիստերիա Ադրբեջանում. Բաքուն Բահրեյնից պահանջում է հրաժարվել «Արցախ Ֆրութի» արտադրանքից

314

Ադրբեջանը դիմել է Բահրեյնին՝ պահանջելով դադարեցնել Արցախում արտադրված պահածոների ներկրումը, հաղորդում է haqqin.az-ը:

Տեղեկատվության համաձյան՝ Բահրեյնի Առևտրաարդյունաբերական պալատը պաշտոնական նամակ է ստացել տեղի Արդյունաբերության, առևտրի և զբոսաշրջության նախարարությունից, որին պաշտոնապես դիմել է Բաքուն:

Նամակում ադրբեջանական կողմը պահանջում է Բահրեյնի համապատասխան կառույցներից չներկրել ապրանքներ, մթերքներ, որոնք արտադրված են Արցախում: Նշվում է, որ խոսքը, մասնավորապես, «Արցախ Ֆրութ»-ի արտադրանքի մասին է, որը հիմնականում պահածոյացված մթերք է արտադրում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ