Խորհրդարանական ընտրությունների ֆավորիտ քաղաքական միավորումը՝ «Ծառուկյան» դաշինքն է

718

Ապրիլի 2-ին, Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական, համապետական ընտրություններ, որոնց մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական կուսակցություններն ու դաշինքները փուլ առ փուլ մոտենում են պրոցեսի տրամաբանական հանգուցալուծմանը: Մի կողմ դնենք պոպուլիստական կոչերն ու դեմագոգիան և ռեալ գնահատենք դաշտում իրավիճաը, հիմք ընդունելով քաղաքական ուժերի և նրանց առաջնորդող լիդերների հեղինակությունն ու հանրության շրջանում, ընդունված և հարգված լինելու հանգամանքը:
Գնահատելով ներկայիս իրավիճակը, միանշանակ կարող ենք փաստել որ խորհրդարանական ընտրությունների ֆավորիտ քաղաքական միավորումը՝ «Ծառուկյան» դաշինքն է: Հասկանալի է, որ այս փաստը ոմանց մոտ ագրեսիայի մեծ չափաբաժին է առաջացրել, սակայն իրականությունից չես փախչի, անգամ թվերն են դրա մասին խոսում:
Այս տեսակետը չկիսող պեսեմիստներն էլ, արդեն չունեն խոսելու տեղ, քանզի մի քանի օր է ինչ համացանցում ակտիվ կերպով շրջանառության մեջ են դրվել սոցհարցման արդյունքներ, որը փաստում է վերը նշվածը՝ «Ծառուկյան» դաշինքը նախընտրելի, վստահության արժանի ուժ է հանրության համար, իսկ նրա լիդերի ամենաժողվրդական և ամենահեղինակային գործչի համբավը քննարկման ենթակա չէ, ինչը կրկնակի անգամ է փաստում դաշինքի ֆավորիտ լինելու հանգամանքը:
Այո այս ընտրությունները յուրահատուկ են թե իրենց կարևորությամբ, թե իրենց ֆորմատով, քանզի այս անգամ ականատես ենք լինելու շրջադարձային փոփոխության հենց քաղաքական դաշտում, որն էլ ենթադրելու է ուժերի վերադասավորում ռեյտինգային սանդղակում, որտեղ միանշանակ առաջին հորիզոնականում «Ծառուկյան» դաշինքն է լինելու:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ