9 բան, որ լեզուն փորձում է հայտնել առողջության մասին

588

Adme.ru կայքը գրում է, որ օրգանիզմը նշաններ է ուղարկում առողջական խնդիրների մասին, որոնց մասին մենք նույնիսկ չենք էլ պատկերացնում։ Լեզուն բացառություն չէ. դրա վիճակի միջոցով կարելի է շատ բան ասել առողջության վիճակի մասին։

1. Ելակի, կարմիր գույն։ Սա կարող է նշանակել, որ օրգանիզմին չի բավականացնում վիտամինների մակարդակը։ Սա վկայում է այն մասին, որ սննդակարգում հարկավոր է ներառել երկաթ և վիտամին B12 պարունակող մթերք։
2. Սև կամ դարչնագույն փառ։ Սա կարող է վախեցնող տեսք ունենալ, բայց առավել հաճախ վկայում է բերանի խոռոչի վատ հիգիենայի կամ ծխախոտի, սուրճի, սև թեյի ակտիվ օգտագործման մասին։ Արդյունքում՝ կարող է հայտնվել տհաճ հոտ բերանից և համային անոմալիաներ։ Հարկավոր է առաջին հերթին՝ հրաժարվել վնասակար սովորություններից և ուշադրություն դարձնել հիգիենային՝ ամեն օր մաքրել ոչ միայն ատամները, այլև լեզուն։

3. Սպիտակ փառ։ Սա կարող է վկայել կանդիդոզի առկայության մասին։ Պատճառը կարող է լինել հակաբիոտիկների երկար օգտագործումը, դիաբետը, թույլ իմունային համակարգը կամ բարձր արյան ճնշումը։ Խորհուրդ է տրվում դիմել բժշկի օգնությանը։

4. Ճաքեր։ Ճաքերի կամ կնճիռների առաջացումը կարող է ծերացման հետևանք լինել։ Դրանք հիմնականում անվնաս են, բայց բերանի խոռոչի նկատմամբ վատ հիգիենայի արդյունքում վարակների ներթափանցման հավանականությունը մեծանում է։ Այս խնդրի պատճառ կարող է դառնալ նաև սխալ տեղադրված պրոթեզը։

5. Փոքր սպիտակ հետքեր։ Սրանց հայտնվելը կարող է նշանակել, որ ինչ-որ բան գրգռում է լեզուն։ Բայց այս հետքերն առավել հաճախ հայտնվում են շատ ծխող մարդկանց լեզվին։ Եթե հետքերը մի քանի շաբաթվա ընթացքում չեն անցնում, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը և անալիզներ հանձնել։

6. Չապաքինվող կարմիր վնասվածքներ։ Այսպիսի վնասվածքները, որոնք երկար ժամանակ չեն անցնում, կարող են վկայել առողջության հետ կապված լուրջ խնդիրների առկայության մասին։ Հարկավոր է անհապաղ դիմել մասնագետի օգնությանը։

7. Այրվելու զգացում։ Այս երևույթը հաճախ հանդիպում է կանանց շրջանում՝ հորմոնալ փոփոխությունների արդյունքում։ Հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը: Խնդիր կարող է առաջացնել նաև սխալ ընտրված ատամի մածուկը։

8. Թմբիկներ լեզվի մակերեսին։ Սա բավական հազվադեպ հանդիպող երևույթ է և հիմնականում լուրջ վտանգ չի ներկայացնում։ Եթե ցավային զգացողություններ առկա չեն, ապա անհանգստանալու կարիք չկա։

9. Ցավոտ խոցեր։ Ցավոտ խոցերի առկայությունը վկայում է ստոմատիտի առկայության մասին. հիվանդություն, որը մանկական է համարվում, սակայն կարող է արտահայտվել 20 տոկոս մեծահասակների շրջանում։ Առաջին հերթին դրանք վկայում են սթրեսի և ցածր իմունիտետի մասին։ Սովորաբար անցնում են 2 շաբաթվա ընթացքում։ Առավել երկար տևելու դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։

 

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ